Լոզանը տոնում է օլիմպիական կրակի ժամանումը
3000 դպրոցականներ և 400 հյուրեր հավաքվել են Պիեր դե Կուբերտեն ստադիոնում՝ նշելու հաջորդ ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերի գալուստը:
ՀԱՕԿ-ի պաշտոնական էջի փոխանցմամբ, միջոցառումը կազմակերպվել է Վո կանտոնի, Լոզանի և Լոզան-2020-ի կազմկոմիտեի համատեղ ջանքերով: Դրա ժամանակ դպրոցականները ստադիոն են բերել երկու քաղաքների դրոշները` փոխարենը ստանալով Լոզան-2020-ի կրակը, որը խորհրդանշում է պատանեկան Օլիմպիական խաղերի ոգին, ընկերության ու հարգանքի արժեքները: Լոզանում Օլիմպիական կրակի անակնկալ հայտնվելը մեծ ուրախությամբ է ընդունվել ներկաների կողմից:
ՄՕԿ նախագահ Թոմաս Բախի և Լոզան-2020-ի նախագահ Վիրժին Ֆեւղի ներկայությամբ օլիմպիական դրոշը բարձրացվել է շվեյցարական և ֆրանսիական դրոշների հետ միասին` ցույց տալու համար, որ միջոցառումը տեղի է ունենալու Շվեյցարիայում և հարևան Ֆրանսիայում:
Պատանեկան Օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2020-ի հունվարի 9-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա