Ալումյան. Դատարանը թող սկզբից վիրավորվի մինչ այդ ասածներից, հետո նոր իմ ասածից
«Մեզ մոտ պրակտիկա է դարձել, որ բոլորն այդպիսի արտահայտություններով են սկսել դատարանին դիմել։ Մենք ընդամենը եղած պրակտիկայի սահմաններում էինք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշպաններից Հայկ Ալումյանը՝ պատասխանելով հարցին, թե բավականին կոշտ հայտարարություն կատարեցիք դատարանում, արդյո՞ք տեղավորվում էր իրավական պրակտիկայում։
Դիտարկմանը, թե կարող է դատարանը ձեր նկատմամբ սանկցիաներ կիրառել, նա պատասխանեց. «Դատարանը թող սկզբից վիրավորվի մինչ այդ ասածներից, հետո նոր իմ ասածից»։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմի միջնորդությունը նրա նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ։ Դրանից հետո Հ. Ալումյանը մասնավորապես հայտարարել է. «Նախորդ դատական նիստից առաջ Ձեր նկատմամբ իրականացրած ճնշումներն ակնհայտորեն ցույց տվեցին, որ Ձեզ զրկել են Ձեր սեփական կամքից, և Դուք հիմա այստեղ գործում եք ընդամենը դատարանի տեսքով, բայց ոչ բովանդակությամբ։ Այստեղ դատարան բովանդակային տեսքով գոյություն չունի։ Մեր պաշտպանյալը Հայաստանի Հանրապետությունում զրկված է դատարանի իրավունքից՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա