Մանկասայլակներով երթ՝ ընդդեմ Ամուլսարի շահագործման
Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ են նաև մանկահասակ երեխաների ծնողները։ Իրենց կարծիքը բարձրաձայնելու յուրօրինակ ձև էին նրանք մտածել։ Մանկասայլակներով նրանք հավաքվեցին Մաշտոցի պուրակում, ապա շարժվեցին Ազատության հրապարակ՝ դեպի Արամ Խաչատրյանի արձանի մոտ։
«Մենք մամաներս/պապաներս նույնպես շատ ենք կարևորում բնապահպանական խնդիրները՝ մասնավորապես Ամուլսարի հարցը:
Բնապահպանական մոբիլիզացիայի օրվա հետ կապված (սեպտեմբեր 20) լինելու են տարբեր միջոցառումներ: Մենք էլ կապահովենք մեր ներկայությունը:
Ուզում ենք հավաքվել և միասին՝ համախմբված կերպով ներկայացնել մեր դժգոհությունը կառավարության որոշման հետաձգման հետ կապված»,-նշեցին նրանք։
Այս պահին Ազատության հրապարակում արդեն մեկնարկել է Ամուլսարի շահագործման դեմ հավաքը։ Այսօր հավաքին մասնակցում են քաղաքական դեմքեր, մասնավորապես «Սասնա ծռեր» կուսակցությունից։
Հիշեցնենք, որ հանքի շահագործման դեմ այսօր բողոքի ակցիաներ՝ երթ, հավաք, դասադուլ ու գործադուլ է իրականացվել Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքում ու հարակից երկու գյուղերում։
Հարակից հրապարակումներ`
- Ջերմուկցիներ. Մենք հստակ մեսիջ ենք ուղարկում կառավարությանը
- Նազելի Վարդանյան. Ամուլսարի շահագործման դեմ պայքարը կառավարությանն օգնելու համար է
- Ջերմուկում գործադուլ է և դասադուլ
- 400 հազար դոլարը ծախսվել է Ամուլսարի հանքի վերաբերյալ ճշմարտությունն ի հայտ բերելու համար. Փաշինյան
- Արթուր Ղազինյան. Փաշինյանին ոչինչ չի մնում, քան զորքը մտցնել Ամուլսար
- Ավտոերթ Ջերկումից Երևան՝ ի պաշտպանության Ամուլսարի
- Նազելի Վարդանյան. Մինչև օրս չգիտենք, թե Ամուլսարի շահագործումը մարդու առողջության վրա ինչ ազդեցություն կունենա
- Մշակույթը Ամուլսարի շահագործման դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան