Տեղեկատվական պայքար Վանեցյանի հրաժարականի շուրջ. Մարինե Սուքիասյան
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի անսպասելի հրաժարականը եւ դրան հաջորդած հայտարարությունն իշխանություններին շոկային վիճակում են դրել: Սա չի լինում թաքցնել, եւ սա, ըստ էության, հրապարակային ընդունվել է։
Ըստ շրջանառվող լուրերի, Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ հանդիպման ժամանակ ուղիղ հանձնարարական է տվել՝ ամեն կերպ էժանացնել, պարզունակացնել Վանեցյանի հրաժարականը՝ հորդորելով կեղծ եւ իրականությանը չհամապատասխանող լուրեր եւ վարկածներ հրապարակել, տիրաժավորել։
Խորհրդարանի, այսպես կոչված, ընդդիմադիր պատգամավորներին էլ հանձնարարական է տրված սուր քննադատության ենթարկել Վանեցյանին, փորձել նրան վարկաբեկել:
Վերջին օրերի մամուլի եւ սոցցանցերի մոնիտորինգը փաստում է, որ հանձնարարությունը սկսել է ի կատար ածվել։ Չի բացառվում, որ դրա ամբողջական համակարգումն իրականացնում է անձամբ վարչապետը, քանի որ խնդիրը իսկապես լուրջ է։
Շրջանառության դրված կեղծ վարկածները հիմնականում բաժանվում են երկու խմբի.
1. Վանեցյանը փորձում էր հների հետ պալատական հեղաշրջում կատարել
2. Վանեցյանը խոչընդոտում էր եւ թույլ չէր տալիս կոռուպցիոներներին բացահայտել։
Այս երկու խումբ հիմնական կեղծ վարկածներից հետո սկիզբ են առնում բազմաթիվ ենթավարկածներ՝ ամեն մեկը իր ֆանտազիայի չափով կատարում է հրահանգը։ Սկսած նրանից, թե հանդիպել է Ծառուկյանի հետ եւ մտնում է ԲՀԿ, մինչեւ՝ Միքայել Մինասյանի գրասենյակից ուղղորդված լինելը։
Ինչի՞ համար են այս վարկածները, եւ ինչի՞ համար է նման հրահանգը երկրի առաջին դեմքի մակարդակով։ Բացատրությունը բարդ չէ. Վանեցյանի հրաժարականը, մեծ հաշվով, առաջացրել է ներիշխանական ճգնաժամ։ Դա, բառիս բուն իմաստով, շոկային իրադարձություն է իշխանության համար, եւ դրա շարունակությունը դեռեւս պարզ չէ։ Իշխանությանը ժամանակ է պետք՝ հասկանալու եւ հաշվարկելու հետեւանքները, իսկ այդ ժամանակը պետք է լրացվի կեղծ վարկածներով. զբաղեցնել հասարակությանը մինչեւ իրավիճակի պարզումը։
Պարզ ասած՝ իշխանությունը դնում է խնդիր՝ վարկաբեկել Վանեցյանին։ Եթե հաջողվի դա իրականացնել, հետո կորոշի՝ հաջորդ փուլում ինչ անել։ Ի՞նչ պետք է անի Վանեցյանը. պահպանի սառնասրտություն այս փուլում, չընկնի իր համար ամեն օր հյուսվող հերթական տեղեկատվական թակարդը։ Հաջորդ փուլում էլ հանրության համար պիտի կետ առ կետ բացի իր հրաժարականի հիմնական ձեւակերպումները։ Քանի դեռ դրանք չեն բացվել, փաստարկված չեն ներկայացվել, իշխանությունն իր ինքնապաշտպանության համար անելու է ամեն ինչ՝ ԱԱԾ հրաժարական տված պետին արժեզրկելու համար։ Իրականում պարտիան նոր է սկսվում։
Մարինե Սուքիասյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյանը Վրաստանից նկար է հրապարակել ընտանիքի ու Վրաստանի ՆԳ նախարարի հետ
- Վանեցյանի հայտարարությունն ավելի շատ նման էր դուռը շրխկացնելով փակելուն. Քաղտեխնոլոգ
- «Ժամանակ». Վանեցյանին ազատելու մեջ եղել են նաև արտաքին ազդակներ
- «Ժամանակ». Ի՞նչ պայմանավորվածություն է եղել Վանեցյանի և Գագիկ Խաչատրանի միջև
- Կարծում եմ՝ ֆուտբոլի խաղ կլինի, կհարցնեմ. Տոնոյանը՝ Վանեցյանի հրաժարականի տեքստի մասին
- «Ժամանակ». Վանեցյանը հրաժեշտ կտա՞ ՀՖՖ նախագահի պաշտոնին
- Միքայել Մինասյան. Հետևում եմ Արթուր Վանեցյան/ Նիկոլ Փաշինյան էպոպեային
- Այս կյանքում որևէ բան բացառել պետք չէ, բայց այս պահին զբաղվելու եմ միայն ֆուտբոլով. Արթուր Վանեցյան
- Նախկինները թող չփորձեն խառնվել իմ և գործող իշխանությունների հարաբերությունների մեջ․Արթուր Վանեցյան
- Վանեցյանի հրաժարականի պատաճառն իմանալով իմ ՕԳԳ-ն չի բարձրանալու. «Իմ քայլ»-ական
- Այդ հայտարարությամբ Վանեցյանը սկիզբ է դնում իր քաղաքական գործունեությանը. Մարուքյան
- ԲՀԿ-ն Վանեցյանի մեկուկես տարվա աշխատանքը բացասական չի գնահատում
- Ալեն Սիմոնյանը գնահատականներ չի տալիս Արթուր Վանեցյանի հրաժարականի վերաբերյալ
- Փաշինյանը՝ Վանեցյանի հրաժարականի մասին
- Վանեցյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը հրապարակվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան