Նազելի Վարդանյան. Ամուլսարի շահագործման դեմ պայքարը կառավարությանն օգնելու համար է
էկոլոգիական իրավունքի մասնագետ Նազելի Վարդանյանը պնդում է՝ Ամուլսարի շահագործման վերաբերյալ բոլոր թույլտվությունները տրվել են օրենքի կոպիտ խախտումներով։
«Խնդրի լուծումը պետք է լինի իրավական դաշտում։ Տարիներ շարունակ և ջերմուկցիները, և բնապահպանները, և մասնագետները պայքարել են հանքի շահագործման դեմ, անկախ այն բանից, թե ովքեր են իշխանության եղել։ Սա երբեք քաղաքական պայքար չի եղել, եղել է բնապահպանական, իրավական,մասնագիտական պայքար»,-ասաց Նազելի Վարդանյանը՝ իր էջում հրապարակված տեսանյութում։
Նրա խոսքով, իրենց նպատակը եղել է օգնել կառավարությանը գտնելու ճիշտ լուծում։
«Մենք բոլորս հեղափոխություն անող մարդիկ ենք եղել, մտածել ենք, որ վերջապես իրավական պետություն ենք դառնալու, իրավունքի գերակայություն է լինելու, օրինականություն լինի, օրենքը հավասար լինի բոլորի համար։ Ահա այս գաղափարներով է հեղափոխություն եղել է։ Այսօր էլ այս շարժումը կառավարությանն օգնելու համար է, որպեսզի կարողանա ճիշտ որոշում կայացնել և սխալ որոշումներով չհեղինակազրկվի»,-ընդգծեց նա։
Էկոլոգիական իրավունքի մասնագետը պնդում է, որ շահագործման դեպքում հետևանքներն անդառնալի են լինելու, սա Հայաստանի լինել-չլինելու խնդիրն է։
«Հույս ունեմ, որ այս դեպքում մեր պայքարն արդյունք կտա»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ջերմուկում գործադուլ է և դասադուլ
- Նազելի Վարդանյան. Մինչև օրս չգիտենք, թե Ամուլսարի շահագործումը մարդու առողջության վրա ինչ ազդեցություն կունենա
- Դավիթ Պիպոյան. 100 տոկոսով անվտանգ շահագործման մասին խոսելը նշանակում է ոլորտին չտիրապետել
- Նազելի Վարդանյան. Ամուլսարի շահագործումից տուժածները ցածր տոկոսներով դագաղնե՞ր պետք է առնեն
- Պրոֆեսոր Մելիքյան. Ամուլսարը ցանկացած ընկերության համար պետք է փակ լինի հանքարդյունաբերության համար
- Նազելի Վարդանյան. Ամուլսարի խնդիրն արդեն լուծվեց