Ջերմուկցիներ. Մենք հստակ մեսիջ ենք ուղարկում կառավարությանը
Ջերմուկում Ամուլսարի հանքի շահագործման դեմ փողոց դուրս եկած մարդկանց թիվն ավելանում է։ Ջերմուկցի դպրոցականների ու գործադուլ հայտարարած աշխատակիցներին են միացել նաև հարակից երկու համայնքների՝ Գնդեվազի ու Կեչուտի բնակիչները։
«Ջերմուկ հուպ տուր, Լիդիանին կուլ տուր»,-երթի ժամանակ վանկարկում են երեխաները։
Ջերմուկցիները նշում են՝ բացի իրենց քաղաքից, մյուս բնակավայրերում էլ բողոքի ակցիաները բնական են, քանի որ հանքը գտնվում է հանրապետությունը սնուցող ջրերի սրտում։ Ասում են՝ պատրաստ են պայքարել այնքան, ինչքան պետք է՝ թեկուզ հինգ տարի։
Ջերմուկի բնակիչ, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը հայտարարեց, որ մարդիկ ինքնաբուխ կերպով դուրս են եկել փողոց՝ կառավարությանը մեսիջ հասցնելու, ու եթե փորձեն հանք շահագործել, մարդիկ մեծից փոքր կանգնելու են հանքի մոտ ու չթողնեն։
«Սրանք ուղղված չեն կառավարության դեմ, քաղաքական չէ, մենք ունենք կոնկրետ պահանջ, Ամուլսարի հարցը լուծել ենք մենք, մնում է՝ կառավարությունն այն լեգիմիտացնի»,-ասաց նա։
Այսօր Երևանում նույնպես Ամուլսարի շահագործման դեմ ակցիաներ են նախատեսված։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ջերմուկցիները կառավարությանը 10 օր ժամանակ էին տվել խնդիրը լուծելու համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան