Ամենահաջողակ ռեփերն` ըստ Ֆորբսի
Forbes ամսագիրն առանձնացրել է ամենաբարձր վարձատրվող ռեփ և հիփ-հոփ կատարողներին: 2019 թվականի վարկանիշի առաջին հորիզոնականում Քանյե Ուեսթն է: Նրա եկամուտը վերջին մեկ տարում կազմել է 150 միլիոն դոլար: Ռեփերին բարձր եկամուտ է բերել Adidas-ի հետ պայմանագիրը՝ Yeezy մարզակոշիկների արտադրության համար:
Երկրորդ տեղում է Ջեյ-Զին: Նա վաստակել է 81 միլիոն դոլար: Երրորդը Դրեյքն է՝ շուրջ 75 միլիոնով: Տասնյակում են Դիդդին, Թրևիս Սքոթը, Էմինեմը, DJ Khaled-ը, Քենդրիկ Լամարը, Միգոսը և Դոնալդ Գլովերը:
Ցուցակի առաջին 20 ռեփերների համատեղ եկամուտը կազմել է 860 միլիոն դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան