Միրզոյանը չբացահայտեց իր դիրքորոշումը հայ ռազմագերիներին ադրբեջանցի դիվերսանտներով փոխանակելու վերաբերյալ
«Ես այդպիսի հարցերի շուրջ իմ դիրքորոշումն հայտնել եմ Անվտանգության խորհրդի նիստում, նաև Ստեփանակերտում կայացած Անվտանգության խորհրդի նիտում»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ խոսելով Բաքվի առաջարկի մասին՝ ադրբեջանցի դիվերսանտներ Դիլգամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին հանձնել իրեն՝ փոխարենը Երևանին տալով հայ ռազմագերիներ Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին։
Պատասխանելով դիտարկմանը, թե այդ հարցում կարծես թե Երևանից և Ստեփանակերտից տարբեր կարծիքներ են հնչում, Ա. Միրզոյանն. «Ես չէի ասի, որ Ստեփանակերտում և Երևանում են տարբեր կարծիքներ հնչում: Եվ արցախյան, և Հայաստանի անվտանգության խորհուրդների տարբեր անդամներ այս հարցի վերաբերյալ տարբեր կարծիքներ են հայտնել: Բայց ոչ այսպես՝ արցախյան գործընկերները մի բան են ասել, հայաստանյան գործընկերները՝ մի բան»:
Արարատ Միրզոյանը նշեց, որ իհարկե, հիմա չի բացահայտելու իր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ։
Նախօրեին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր՝ չի բացառվում, որ փոխանակում կլինի, ապա ավելացրել էր՝ «դա Լեռնային Ղարաբաղի սուվերեն որոշման խնդիրն է»։
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Panorama.am-ի հետ զրույցում ասել էր. «Սա հարված է Արցախի պետականությանը, նշանակում է՝ չկա պետականություն։ Բացի այդ, այս հանցագործներն այնպիսի մաղձով են վերադառնալու Ադրբեջան, այնպիսի գործունեություն են իրականացնելու, որ հազարավոր մարդասպաններ ու դիվերսանտներ են առաջ գալու, և նրանք իմանալու են, որ անպատիժ են մնալու։ Նրանք մարդիկ են ուղարկելու Երևան, Ստեփանակերտ, ահաբեկչական գործողություններ են իրականացնելու։ Նրանց բռնե՞ն, հետո բա՞ց թողնեն»։
Հիշեցնենք, որ Կ.Ղազարյանը ձերբակալվել է ադրբեջանական զորքերի կողմից 2018 թվականի հուլիսի կեսին: Նա մեղադրվում է Ադրբեջանի դեմ կատարված հանցագործությունների համար: Ա.Ղազարյանը ձերբակալվել է 2019թ.-ի օգոստոսի 12-ին՝ Ֆիզուլիի ուղղությամբ ադրբեջանական զորքերի կողմից: Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովը ԼՂՀ դատարանի կողմից դատապարտվել է ցմահ ազատազրկման, Շահբազ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման՝ 2014 թվականին դեռահասի սպանության, ԼՂՀ սահմանի ապօրինի հատման, լրտեսության մեղադրանքներով։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Բաբայան. Դիվերսանտներին Բաքվին հանձնելը սարսափելի հետևանքներ է առաջացնելու
- Դավիթ Տոնոյանը չբացառեց Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների փոխանակումն ԼՂ-ում գտնվող ադրբեջանցի դիվերսանտների հետ
- Էլիբեգովա. Ադրբեջանը միտումնավոր սահմանից գողանում է քաղաքացիական անձ, որպեսզի հետո փոխանակման պահանջներ ներկայացնի
- Քննարկվում է այդ հարցը. Վլադիմիր Կարապետյանը՝ ռազմագերիներին փոխանակման մասին
- Արցախի իշխանությունները ջանքեր են գործադրում ռազմագերի Արայիկ Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ. Արցախի ԱԳՆ
- Նախարար. Կարեն Ղազարյանի վերաբերյալ Կարմիր Խաչը մտահոգիչ որևէ տեղեկություն չի հաղորդել
- Արցախի ԱԳՆ. Արցախը բազմիցս հայտարարել է, որ չի վարում բանակացություններ՝ Ասկերովին և Գուլիևին փոխանակելու շուրջ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան