Շարունակելու ենք ամրապնդել մեր երկրի անկախությունն ու անվտանգությունը. ԱԽ քարտուղար
Անվտագության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է ՀՀ անկախության 28-ամյակի առթիվ։
«Սիրելի հայրենակիցներ, մեծ հպարտությամբ հղում եմ շնորհավորանքս Հայաստանի բոլոր ժողովուրդներին մեր հիրավի ամենակարևոր և մնայուն ձեռքբերման՝ Հայաստանի Հանրապետության անկախության, 28-րդ տարեդարձի առիթով:
Այսօր և միշտ մենք վերահաստատում ենք մեր խոնարհանքը բոլոր այն հայրենասերներին, ովքեր իրենց կյանքն են զոհել հանուն մեր Հայրենիքի կայացման և անկախության ամրապնդման, դրա սահամնների անքակետլիության և ժողովրդի խաղաղ կյանքի, մեր երախտիքը սահմանին կանգնած զինվորին, ով մեր անկախության ամենահուսալի և իրական հենարանն է:
Մեր նորանկախ հայրենիքի յուրաքանչյուր քաղաքացի պետք է հպարտությամբ և մեծ արժանապատվությամբ կրի անկախ Հայաստանի քաղաքացի լինելու պատիվը՝ ձգտելով իր հնարավորությունները, գիտելիքները և մասնագիտական կարողություններն ի նպաստ ներդնել հանուն մեր հայրենիքի հետագա զարգացման:
Սիրելի հայրենակիցներ, մենք մշտապես շարունակելու ենք ամրապնդել մեր երկրի անկախությունն ու անվտանգությունը, զարգացնելու ենք տնտեսությունը, ապահովելու ենք սոցիալական համերաշխությունն ու բարձր կենցաղը՝ ապագա սերունդներին ժառանգություն թողնելով խաղաղ, կայուն, երջանիկ և զարգացած Հայրենիք:
Կեցցե′ անկախ, ազատ և հպարտ Հայաստանը:
Շնորհավոր տոնդ, Հայրենի′ք:»
Հարակից հրապարակումներ`
- «Հեղափոխական» տենդով քանդվում են պետության ինստիտուցիոնալ հիմքերը. ՀՀ երկրորդ նախագահ
- Ամեն օր ու ժամ մենք պարտավոր ենք առավելագույնն անել Հայաստանի և Արցախի անվտանգության համար. ԱԳՆ
- Անկախության 28-ամյակը՝ Գյումրիում
- 1991-ի սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի համար դարձավ նոր ճանապարհի սկիզբ. Բակո Սահակյան
- Հրայր Թովմասյան. Անկախության շնորհիվ մենք նշանակալի առաջընթաց ենք արձանագրել նաև իրավունքի ոլորտում
- Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է Անկախության տոնի առթիվ
- Սերժ Սարգսյան. Սեփական հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելը թշնամու կրակոցից վտանգավոր է
- Գարեգին Երկրորդ. Արդար ու բարի, հայրենաշեն գործերով պիտի վկայենք, որ արժանի ենք անկախ պետականությանը
- Ամեն նոր տարեդարձով Հայաստանի անկախ պետականությունն ավելի պետք է ամրապնդվի. Արցախի ԱԺ նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին