Ամեն նոր տարեդարձով Հայաստանի անկախ պետականությունն ավելի պետք է ամրապնդվի. Արցախի ԱԺ նախագահ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։
«Հարգելի պարոն Միրզոյան,
Թանկագին բարեկամ,
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և ՀՀ խորհրդարանի մեր գործընկերներին ազգային տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ:
Մայր հայրենիքում պետականության վերակերտումը մեծագույն երազանք էր, որի իրականացումը հարյուրավոր սերունդների համառ պայքարի ու գաղափարական նվիրումի արդյունք է: Քսանութ տարի առաջ կյանքի կոչելով մեր երազանքը և պաշտպանելով այն մեծ զոհողությունների գնով՝ վերահաստատեցինք, որ անկախությունն ու ինքնիշխանությունը հայի համար կենսակերպ է, իսկ դրա հարատևությունը՝ երաշխիք մեր անվտանգ գոյության, իրավունքների պաշպանության, ազատ ու ստեղծագործ առաջընթացի:
Ամեն նոր տարեդարձով Հայաստանի անկախ պետականությունն ավելի պետք է ամրապնդվի՝ հանդիսանալով համայն հայության միասնության ողնաշարը, իսկ հայի միտքը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում պետք է ծառայի հանուն հայրենի երկրի բարգավաճման ու զորացման, քանզի ավելի լավ հայրենիք ունենալու բոլորիս ձգտումներն ու երազանքները պահանջում են յուրաքանչյուրիս անհատական ներդրումն ու նվիրումը:
Վերստին շնորհավորելով ազգային տոնի առթիվ՝ մաղթում եմ շարունակական ձեռքբերումներ և հաղթանակներ՝ ի շահ մայր հայրենիքի և մեր հերոսական ժողովրդի:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին