Արարատ Միրզոյան. ՍԴ-ն չունի հանրային վստահություն
«Ակնհայտ է, որ Սահմանադրական դատարանը չունի հանրային վստահություն»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար «Իմ քայլը» խմբակցության սկսած գործընթացի մասին։
Նա նշեց, որ եթե նույնիսկ այս անվստահության ընկալման հիմքում ընկած փաստարկներն իրավասացի և արդարացի չեն, այն, որ հանրությունն իր Սահմանադրական դատարանին չի վստահում, արդեն մեծ խնդիր է, նույնիսկ իրավական անվտանգության հարց է և այս իրավիճակը պետք է ինչ որ կերպ հանգուցալուծվի։ Նա համաձայն չէ այն կարծիքներին որ այս քայլը ճնշում է ՍԴ-ի վրա։
Ա. Միրզոյանի խոսքով, այս մեկուկես տարվա ընթացքում, եթե ցանկանային, ոչ օրինական ճնշում գործադրելու բազմաթիվ հնարավորություններ և առիթներ ունեին, որը չեն արել, չեն էլ պատրաստվում անել։
Հարցին, արդյո՞ք հաշվարկել եք այս գործընթացում հաջողության հասնելու ձեր հնարավորություններրը, չէ որ վերջնական որոշում կայացնելու է Սահմանադրական դատարանը, նա պատասխանեց. «Այստեղ հակասական բան կա. մի կողմից ռացիոնալ և ողջամիտ է թվում որևէ այդպիսի գործընթաց սկսելիս հաշվարկել դրա բոլոր հնարավոր սցենարները, մյուս կողմից կյանքում երբեմն պարզապես կարևոր է նաև դիրքորոշումը ֆիքսել՝ անկախ նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, ինչպիսի ավարտ կունենան»:
Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, «Իմ քայլը» խմբակցությունում տիրող իրավիճակի մասին, մասնավորապես մամուլը գրում է հրաժարականների մասին, ԱԺ նախագահն ասաց, որ այդ խոսակցություններն իրականության հետ կապ չունեն։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ նախագահը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծն ուղղել է հանձնաժողով
- Սահմանադրագետ. Հրայր Թովմասյանին պաշտոնից ազատել-չազատելը որոշում է միայն Սահմանադրական դատարանը
- Վիկտոր Սողոմոնյանը՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված վիճակի մասին
- Սահմանադրական դատարանը կայացրել է ապօրինի որոշում. Փաշինյան
- Ազգային ժողովն իր դիրքորոշումը պետք է արտահայտի ՍԴ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ. Արարատ Միրզոյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին