Դավիթ Բաբայան. Կարծում եմ՝ մեր ընդհանուր դրոշը պիտի լինի Արցախինը
«Ես էլ եմ երազում ընդհանուր պետության մասին։ Ես կարծում եմ, որ, օրինակ, մեր ընդհանուր դրոշը պիտի լինի Արցախի դրոշը»,- Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։
Նա բացատրեց, թե ինչու է այդպես կարծում. «Ոչ թե, որ դա Արցախի դրոշն է, այլ որովհետև այն խորհրդանշում է ազատագրված և ազատագրվելիք հայրենիքը, իսկ հայոց լեռնաշխարհը շատ ավելի մեծ է։ Այն խորհրդանշում է հայրենիքը և սփյուռքը։ Այս պահի դրությամբ սփյուռքն ավելի շատ է, քան հայրենիքում ապրող մարդիկ։ Այդպես է ստացվել»։
Արցախի դրոշի ստեղծված է Հայաստանի դրոշի նմանությամբ, ավելացված է սպիտակ եռանկյունաձև նախշանկար (հայկական գորգի նմանությամբ), որը խորհրդանշում է Արցախի՝ մայր Հայաստանից անարդարացիորեն բաժանումը և անկախության հռչակմամբ վերամիավորումը
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Բաբայան. Արցախը բանակցային գործընթացից դուրս է եկել Ալիևի քաղաքականության պատճառով
- Արցախի դրոշը՝ լույս և հույս
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում