Դիվերսանտներին ռազմագերիներով փոխանակելու հարցում Մնացականյանն ու Տոնոյանը նույն կարծիքն ունեն
«Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ասածին ավելացնելու բան չունեմ։ Իմ ու Տոնոյանի կարծիքը չի տարբերվում»,- Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանը՝ խոսելով Բաքվի առաջարկի մասին՝ ադրբեջանցի դիվերսանտներ Դիլգամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին հանձնել՝ փոխարենը Երևանին տալով հայ ռազմագերիներ Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին։
Նրա խոսքով, Հայաստանի քաղաքացիները պետք է վերադարձվեն Հայաստան, որովհետև սա խիստ մարդասիրական քայլ է, նրանք որևէ հանցանք չեն գործել, որը դուրս հանի նրանց մարդասիրական դաշտից։
«Այստեղ ամենաուղղակի ճանապարհը մարդասիրական քայլն իրականացնելն է ու վերադարձնելը»,- ասաց նախարարը։
Հարցին, թե Արցախը կարծես թե դեմ է փոխանակմանը, Զ. Մնացականյանն ասաց. «Մենք խոսում ենք Հայաստանի քաղաքացիներ Կարեն Ղազարյանի և Արայիկ Ղազարյանի մասին, մեր մասին եմ խոսում»։
Նա նշեց, որ այս հարցը, բնականաբար, իրենց օրակարգում է, ներգրավածություն լինելու է այդ հարցով, քննարկում լինելու է։
Նախօրեին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր՝ չի բացառվում, որ փոխանակում կլինի, ապա ավելացրել էր՝ «դա Լեռնային Ղարաբաղի սուվերեն որոշման խնդիրն է»։
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Panorama.am-ի հետ զրույցում ասել էր. «Ասենք մենք բաց ենք թողնում այդ հանցագործներին, ի՞նչ հետևանքներ կարող են լինել։ Սարսափելի հետևանքներ։ Առաջին հերթին, ո՞նց ենք մենք նայելու Ցականյանի ընտանիքի աչքերին, երբ նրանց երեխային սպանել են, մորթել են դիվերսանտները։ Ո՞նց ենք նայելու մյուս հազարավոր ընտանիքների աչքերին, ո՞նց ենք նրանց բացատրելու։
Երկրորդը՝ նրանց հանձնելը մեծ հարված է հասցնելու մեր պետականությանն ու պետականաշինության գործընթացին։ Ստացվում է, որ մեր իշխանության՝ դատական թևի որոշումը փաստորեն չեզոքացվում է ինչ-որ պայմանավորվածությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Միրզոյանը չբացահայտեց իր դիրքորոշումը հայ ռազմագերիներին ադրբեջանցի դիվերսանտներով փոխանակելու վերաբերյալ
- Դավիթ Տոնոյանը չբացառեց Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների փոխանակումն ԼՂ-ում գտնվող ադրբեջանցի դիվերսանտների հետ
- Էլիբեգովա. Ադրբեջանը միտումնավոր սահմանից գողանում է քաղաքացիական անձ, որպեսզի հետո փոխանակման պահանջներ ներկայացնի
- Քննարկվում է այդ հարցը. Վլադիմիր Կարապետյանը՝ ռազմագերիներին փոխանակման մասին
- Ադրբեջանը ցանկանում է հայ գերիներին փոխանակել ադրբեջանցի դիվերսանտների հետ
- Այնքան էլ իրավաչափ չէ երկու ահաբեկչի, երկու մանկասպանի փոխանակել մոլորված մարդկանց հետ. Արծրուն Հովհաննիսյան
- Էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանցի դիվերսանտները հանցագործ են
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան