Այսօր խաղաղությունը կանգնած է նոր վտանգի առջև. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շնորհավորական ուղերձ է հղել Խաղաղության միջազգային օրվա առթիվ։
«Խաղաղությունը ՄԱԿ-ի ողջ աշխատանքի հիմքում է:
Եվ մենք գիտենք, որ խաղաղությունն ավելին է, քան պարզապես պատերազմից զերծ աշխարհ:
Դա նշանակում է դիմակայուն և կայուն հասարակություններ, որտեղ յուրաքանչյուր ոք ունի հիմնարար ազատություններ և ձգտում է, այլ ոչ թե՝ պայքարում իր հիմնական կարիքների բավարարման համար:
Այսօր խաղաղությունը կանգնած է նոր վտանգի առջև. կլիմայական ճգնաժամը սպառնում է մեր անվտանգությանը, կենսապահովմանը և մեր կյանքին:
Հենց սրանով էլ պայմանավորված է այս տարվա Խաղաղության միջազգային օրվա թեմատիկ շեշտադրումը:
Այդ իսկ պատճառով իմ գլխավորությամբ հրավիրվելու է «Գործողություն հանուն կլիմայի» գագաթնաժողովը:
Սա գլոբալ ճգնաժամ է:
Միայն համատեղելով մեր ջանքերը հնարավոր է մեր միակ տունը դարձնել խաղաղ, բարգավաճ և ապահով մեզ և մեր ապագա սերունդների համար:
Խաղաղության միջազգային այս օրը կոչ եմ անում բոլորիդ.
Ձեռնարկե՛ք հստակ գործողություններ հանուն կլիմայի և պահանջե՛ք նույնը ձեր առաջնորդներից:
Սա մրցավազք է, որը մենք կարող ենք և պետք է հաղթենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին