Մարտի 1-ի գործը պետք է թողնենք այն ինստիտուտներին, որոնք այսօր ձևավորվում են. Խաչատուր Սուքիասյան
«Կարծում եմ 2018-19 թվականները պետք է Հայաստանի համար ելակետային լինեն, որպեսզի կարողանանք հասկանալ այս պահին ինչ ունենք և ինչ կարող ենք ունենալ ապագայում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով տնտեսության ներկայիս իրավիճակին։
Նրա խոսքով՝ Հայաստանն ունենալու է սահուն զարգացող տնտեսություն. «Հավասար պայմանների ստեղծումը, մենաշնորհների վերացումը խթան են, որպեսզի տնտեսությունը համահունչ զարգանա»։
Ինչ վերաբերում է Ամուլսարի հանքին ու տնտեսության վրա դրա ազդեցությանը՝ նա նշեց. «Ես հանքի շահագործմանը շատ փայլուն եմ վերաբերում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես շատ եմ կարդում և գիտեմ աշխարհում, Նոր Զելանդիայում, Ավստրալիայում, Կանադայում շատ հզոր կազմակերպություններ կան գրանցված, որոնք բնապահպանական բոլոր նորմերը կատարում են, իրենց երկրներին շատ մեծ եկամուտ են բերում։ Բնապահպանական խնդիրները պետք է թողնենք մասնագիտական ինստիտուտներին»։
Անդրադառնալով քաղաքական գործունեությամբ զբաղվելու մտադրություններին՝ Սուքիասյանն ասաց, որ այդպիսի մտադրություն չունի։
Լրագրողները նրանից հետաքրքրվեցին նաև Մարտի 1-ի գործի վերաբերյալ նրա տեսակետից, ինչին ի պատասխան ասաց. «Այդ գործը պետք է անցնի քննություն, պետք է թողնենք այն ինստիտուտներին, որոնք այսօր ձևավորվում են։ Ինձ բավարարում է դատավարության ընթացքը»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան