Միխալկով. «Օսկարը» քաղաքականացված մրցանակաբաշխություն է
ՌԴ կինեմատոգրաֆիստների միության նախագահ Նիկիտա Միխալկովը հայտարարել է, որ ռուսական ֆիլմերը չեն կարող ստանալ «Օսկար»։
««Օսկարը» վերջին տարիներին շատ քաղաքականացված մրցանակաբաշխություն է, դժվար է նույնիսկ ենթադրել, թե ինչպիսի ֆիլմ պետք է առաջադրվի Ռուսաստանից։ Մեզ այնտեղ ոչինչ չի «փայլում», մենք պետք է ֆիլմեր ստեղծենք մեր հանդիսատեսի համար»,- ասել է Միխալկովը։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, ռեժիսորը նաև նշել է, որ Ռուսաստանում կինեմատոգրաֆիստները չպետք է որևէ մեկին հետևեն։
«Մենք պետք է ապրենք մեր կյանքով»,- ասել է Միխալկովը։
Ռուսական ֆիլմերից տարբեր տարիներին «Օսկար» մրցանակի են արժանացել Սերգեյ Բոնդարչուկի «Պատերազմ և խաղաղություն», Վլադիմիր Մենշովի «Մոսկվան արցունքների չի հավատում», Նիկիտա Միխալկովի «Արևից կիզվածները»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան