Պետերբուրգում զանգվածային ծեծկռտուքին մասնակցել են նաև հայեր
Սանկտ Պետերբուրգի Ֆրունզեի շրջանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել սեպտեմբերի 21-ի գիշերը: Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ ոստիկանության տվյալներով շուրջ 16 մարդ է մասնակցել, որոնցից մի մասը եղել են Դաղստանից ու Հայաստանից։
Զանգվածային ծեծկռտուքի հետևանքով հինգ մարդ է տուժել, բոլորը հոսպիտալացվել են տարբեր վնասվածքներով:
Տեղի բնակիչների դիտարկմամբ՝ ծեծկռտուքի ընթացքում հնչել են նաև կրակոցներ: Միջադեպի առնչությամբ իրավապահները հետաքննություն են անցկացնում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան