Հասարակություն 10:30 21/09/2019 Հայաստան

Սեյրան Մարգարյան. Մեկը երեք սերնդից

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասին դեռ շատ է խոսվելու, հերոս տղաների մասին դեռ շատ են գրվելու, նրանք չեն մոռացվելու...։ Տղաներ, որոնք ընկել են մարտի դաշտում, շատերն էլ ապրում են մեր կողքին, բայց համեստորեն լռում են ու պատեհ, անպատեհ չեն խոսում ապրիլյանի օրերի մասին։ Միայն ասում են՝ «երբ հայրենիքը զգա մեր պաշտպանության կարիքը, մենք կլինենք այնտեղ»։

Նրանք անկախության սերունդն են, որ պատերազմի ժամանակ ապացուցեցին՝ ոչնչով չեն զիջում արցախյան ազատամարտի հերոսներին, իրենց պապերին ու հայրերին։

Նրանցից մեկն էլ Սեյրան Մարգարյանն է՝ Լոռիում ծնված, մանկուց պատերազմի պատմություններով մեծացած ու իր աչքերով պատերազմ տեսած Սեյրանը։

Նրա պապն ու հայրը մասնակցել են Արցախյան ազատամարտին։ Ավագ Սեյրան Մարգարյանը 1988-90թթ. Ալավերդու երկրապահ ջոկատի կազմում մասնակցել է Նոյեմբերյանի, Իջևանի, Սիսիանի սահմանամերձ շրջանների պաշտպանությանը: Այնուհետև  ընդգրկվել է Հատուկ գնդի Ալավերդու վաշտի կազմում՝ դասակի հրամանատար, մասնակցել Շահումյանի շրջանի պաշտպանությանը: 1992թ. օգոստոսին, Վազգեն Սարգսյանի կոչով Թումանյանի շրջանի երկրապահ կամավորականների հետ զինվորագրվել է «Արծիվ մահապարտներ» հատուկ նշանակության զորագնդին ու մեկնել Արցախ։ Մեկ ամիս անց զոհվել է Վաղուհասի բարձունքների համար մղված մարտում։

Սեյրանի հայրն էլ՝ Գագիկը,  17 տարեկանում փախնում է տանից և մեկնում Արցախ՝  հոր մոտ։ Հոր զոհվելուց հետո, լինելով 11 և 15 ամյա քույրերի միակ խնամակալը, նրան հետ են ուղարկում Ալավերդի։

Այսօր Գագիկ Մարգարյանը Երկրապահ կամավորականների միության Թումանյանի տարածքային բաժանմունքի նախագահն է։

Մարգարյանների ընտանիքում միշտ խոսել են պատերազմից,  ընտանեկան հավաքույթների ժամանակ պատմել են  արցախյան հերոսների մասին, և այս մթնոլորտում է մեծացել Սեյրանը։
Նա չէր էլ պատկերացնում, որ մի օր պապին փոխարինելու հերթն իրենն է լինելու։

Սերյանը ծնվել է 1997 թվականին Ալավերդիում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան։ Առաջին կուրսն ավարտելուց հետո զորակոչվել է Հայոց բանակ, ծառայել  Արցախում, Մատաղիսի զորամասում։

«Միշտ ասում էի՝  կտեսնեք, որ ես Արցախում եմ ծառայելու, այդպես էլ եղավ»,- մեզ հետ զրույցում պատմում է 22-ամյա Սեյրանը։

Վեց ամիս ուսումնական գումարտակում ծառայելուց հետո տեղափոխվում է Թալիշի գումարտակ։ Այնտեղ մնում է ընդամենը  հինգ ամիս, ապրիլյան պատերազմը թույլ չտվեց մինչև ծառայության ավարտը մնալ Թալիշում։

«9 ամսվա ծառայող էի, որ սկսվեցին մարտական գործողությունները։ Ապրիլի 1-ին դիրքերից իջել էինք, բայց հաջորդ օրը նորից դիրքեր բարձրացանք։ Երբ ապրիլի 2-ի առավոտյան գումարտակից դուրս եկանք, արդեն հասկանալի էր, որ դրանք սովորական կրակոցներ չէին, ադրբեջանցիների արկերն արդեն հասնում էին մեզ»,- ասում է Սեյրանը։

Խոսելու ժամանակ գլուխը կախում է ու վերապրում պատերազմի օրերին տեսածն ու ապրածը, մի քանի րոպե հետո միայն ասում. «Կորուստներ ունեցանք՝ Արգիշտի Գաբոյան, Հրաչ Գալստյան, մեր ընկերները վիրավորվեցին՝ Տելմանը, Շանթը, դիրքի ավագ Հովհաննես Պողոսյանը...։ Ի վերջո պատերազմ էր, ոչինչ մեզանից կախված չէր։ Ինչքան էլ որ դժվարություններ տեսանք այդ օրերին, շատ բան հասկացանք ու գնահատեցինք»,- ասում է Սեյրանը։

Ապրիլի 3-ին Արցախ է մեկնում նաև Սեյրանի հայրը։ Հայր ու որդի տարբեր դիրքերում են թշնամու դեմ պայքարում, նրանց ընդամենը մի քանի հարյուր մետր էր բաժանում... նրանք հանդիպում են միայն հրադադարից հետո։

Սեյրանն այսօր էլ հուզմունքով է հիշում հոր հետ հանդիպումը։ Հայրն առաջին անգամ Արցախ էր մեկնել հոր մոտ, իսկ տարիներ անց՝ որդու։

Առաջին գծում էր նաև Սեյրանի մանկության ընկերը՝ Ռաֆայելը, այդ օրերին անընդհատ մտածում էր ընկերոջ մասին, փորձում ինչ-որ լուր իմանալ, ու մի օր կողքի դիրքում  ընկերները հանդիպում են։ Ասում է, որ այդ պահերին այնքան բան գնահատեցին, որ մեկ կյանք չէր հերիքի դա հասկանալու համար։

Ծառայությունից հետո էլ շարունակում են բանակային ընկերներով հանդիպել, ապրիլյան պատերազմի մասնակից տղաները՝ շատերն անծանոթ, այսօր ընկերացել են, բոլորին միավորել է Ապրիլյանը։ Նրանք հաճախ են հանդիպում, հիշում են անցած օրերը, ընկերներին. «Պատերազմը մեր մեջ մնաց»։

Ասում է՝ եթե ադրբեջանցիները սխալվեն մեկ քայլ մեր կողմ գան, իրենք նորից կլինեն Արցախում։ «Մեր երկիրն է, ով պետք է գնա, ասենք ՝ ես, Պողոսը, Պետրոսը չգնացինք. Բա հետո՞։ Թողնենք, որ դրանք ոտք դնեն մեր հողում, նման բան չի կարող լինել»,- նշում է նա ու ավելացնում. «Հայրենասիրությունը պետք է մարդու արյան մեջ լինի, հայրենասեր չեն դառնում»։

Սեյրանն այսօր սովորում է չորրորդ կուրսում, ուսմանը զուգահեռ աշխատում է «Գրանդ Քենդի» գործարանում որպես արտադրամասի հոսքագծի օպերատոր։ Մեծ ցանկություն ունի աշխատել ուժային կառույցում, վստահ է, որ շուտով դա իրականություն է դառնալու։

Ընտանիք կազմելու մասին առայժմ չի մտածում, ասում է՝ դեռ ժամանակ ունի։ Հիմա մտածում է այնպիսի գործ անել, որ կարողանա ինչ-որ ձևով պիտանի լինի պատերազմով անցած տղաներին, նրանց ընտանիքներին։ Այդ ուղղությամբ արդեն պլաններ է մշակում, նախագիծ ունի, որի մասին խոստանում է բարձրաձայնել ավելի ուշ։  

Նշենք, որ սեպտեմբերի 15-ին Շուշիի սուրբ Ղազանչեցոց տաճարում մեծ մկրտություն էր կազմակերպվել: Մկրտվել են Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատները, պատերազմից հետո ծնված և տղաների անունը կրող փոքրիկները: Կնքահայրերն էլ ապրիլյանի մասնակիցներն են՝ շարքայինից գնդապետ: Սեյրանը դարձավ ապրիլյան պատերազմում զոհված Գևորգ Գևորգյանի քրոջ կնքահայրը։

Ահա այսպիսին են հայրական ոգով դաստիարակված, նոր կյանք կերտող անկախության սերունդը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով. Փաստաբան
«Մենք միջնորդել ենք, որ նիստը դռնբաց լինի, սակայն մեր միջնորդությունը մերժեց դատարանը՝ նշելով, որ այս փուլում չի կարող դռնբաց լինել...
Աղբյուր` Panorama.am
17:04
Կանադայի ԱԳ նախարարն առանցքային շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և ՀՀ անվտանգային խնդիրների վերաբերյալ
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, հունվարի 1 - փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածումմ շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայության...
Աղբյուր` Panorama.am
16:35
Թուրք-ադրբեջանական-հայկական եռյակն աշխարհում դատում է ժողովրդավարությունը. Հովհաննես Իշխանյան
«Այս իշխանություններն որևէ արժեք չունեն, բայց զբաղվում են մեր իրավունքները ոտնահարելով, տալիս են Արցախը»,- հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Կարելի է նույնիսկ բնութագրել այս ամենը որպես «քննադատության քրեականացում». Վարդևանյան
Ուղիղ 21 օրվա ընթացքում երկրորդ քրեական գործ խոսքի ազատության կոպիտ սահմանափակմանն ուղղված:
Աղբյուր` Panorama.am
16:23
«Ղարաբաղgի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում. Արցախի ՄԻՊ
«Ղարաբաղցի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում»,- այսպես Արցախի Հանրապետության Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:13
Միակ բանը, որ Նիկոլ Փաշինյանը չի անի, խելքը գլխին գործն է. Հայկ Մամիջանյան
«Այս յոթ տարվա մեջ այնքան բան է արել Նիկոլ Փաշինյանը, որ էլ ոչ մի բանի վրա չենք զարմանում.   ազգաբնակչության մեծ մասը չի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն քննադատական խոսքի համար փորձում են քրեական պատասխանատվության ենթարկել. Չալաբյան
«Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն խոսքի համար, ընդ որում այս դեպքում ատելության խոսք չկա, քննադատական խոսք է, փորձում են քրեական...
Աղբյուր` Panorama.am
15:49
Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից. Նաիրա Զոհրաբյան
«Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից։ Նա հետևողականորեն, աշխատասիրությամբ կարողանում է մերկացնել այս ռեժիմի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
15:18
Կոմպրոմատների լեզուն չի աշխատելու. Մարտուն Գրիգորյան
«Սխալ եմ համարում կարմիր գծերն անցնելը, չեմ ուզում ամեն ինչ հասցնել նրան, որ վաղը, մյուս օրը իմ անձով պայմանավորված իմ քաղաքը, քաղաքի ժողովուրդը տուժի»։
Աղբյուր` Panorama.am
15:09
Ձյուն, բուք, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. Եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի տարածքում փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}