Ճապոնիայում թայֆունի պատճառով ավելի քան 200 չվերթ է հետաձգվել
Ճապոնիայում «Տապա» թայֆունի պատճառով հետաձգվել է 283 ավիաչվերթ հարավային և հարավ-արևմտյան ուղղությամբ: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, թայֆունի պատճառով Օկինավա պրեֆեկտուրայում տուժել է 4 մարդ։ Ներկա պահին կղզում դադարեցվել է տրանսպորտային մի քանի միջոցների երթևեկությունը, այդ թվում ավտոբուսների։ Օկինավայի հարավում իշխանությունները շրջափակել են պետական ճանապարհների մի քանի հատվածներ։
Օդերևութաբանների խոսքերով, ներկա պահին «Տապա» թայֆունը գտնվում է Օկինավայի հարավում։ Ենթադրվում է, որ թայֆունը կանցնի Ճապոնական ծովի հյուսիս-արևելքով։