Հրայր Թովմասյան. Անկախության շնորհիվ մենք նշանակալի առաջընթաց ենք արձանագրել նաև իրավունքի ոլորտում
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ․
«Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Սեպտեմբերի 21-ը ոչ միայն Անկախության օրն է, այլև հայի անկոտրում ոգու, ազգային միասնության, հզոր կամքի դրսևորման խորհրդանիշը:
Դարեր շարունակ, չունենալով պետականություն, մենք չենք կորցրել ազգային ինքնությունն ու արժեքները և այսօր աշխարհին ներկայանում ենք մեր ուրույն մշակույթով և հարուստ ավանդույթներով:
Հայաստանի Հանրապետության քսանութ տարիների անկախությունը հնարավորություն է ընձեռել դառնալ միջազգային հարաբերությունների լիիրավ սուբյեկտ և նվաճել հաղթանակներ հանրային կյանքի տարբեր ոլորտներում: Անկախության շնորհիվ մենք նշանակալի առաջընթաց ենք արձանագրել նաև իրավունքի ոլորտում՝ երաշխավորելով Սահմանադրությամբ ամրագրված հիմնարար իրավունքների և ազատությունների կյանքի կոչումն ու իրացումը Հայաստանի Հանրապետությունում։
Սիրելի՛ բարեկամներ, մեկ անգամ ևս շնորհավորելով այս նշանակալի տոնի առթիվ, մաղթում եմ խաղաղություն, առաջընթաց և բարօրություն մեր երկրին, իսկ յուրաքանչյուր քաղաքացու՝ մեծ ուրախություն և բազում հաջողություններ»,- նշված է Հրայր Թովմասյանի ուղերձում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին