Անկախության 28-ամյակը՝ Գյումրիում
Սեպտեմբերի 21-ի՝ Անկախության տոնին նվիրված տոնական միջոցառումները Գյումրիում մեկնարկել են։
Հանրապետության երկրորդ քաղաքի տարբեր հատվածներում կլինեն երաժշտական հարթակներ, Հովհաննես Շիրազի տուն-թանգարանում քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների մասնակցությամբ կանցկացվի հանրային քննարկում՝ «Համայնքների համաչափ զարգացման տեսլականը» թեմայի շուրջ:
Կցուցադրվեն նաև գյումրեցի հայտնի արհեստավորների և արվեստագետների աշխատանքներն ու ստեղծագործությունները:
Իսկ երեկոյան ժամը 19:00-ին Վարդանանց հրապարակում կմեկնարկի գալա-համերգ՝ հայ և արտասահմանյան արտիստների մասնակցությամբ: Քաղաքում միջոցառումները կամփոփվեն ժամը 23:00-ին՝ տոնական հրավառությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան