Դատական համակարգի վրա այսօր ճնշումներ չկան. ԲԴԽ նախագահ
«Ամեն ինչ արվում է, որպեսզի ունենանք այնպիսի դատարան, որ մեր բնակչությունը, լսելով կամ կարդալով, որ ՀՀ որևէ դատարան որոշում է կայացրել, առանց որևէ կասկածի կամ վերապահման, ընդունի, որ դա ճշմարիտ է և համապատասխանում է իրականությանը և օրենսդրությանը»,- Գյումրիում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը։
Նա վստահաբար պնդեց, որ նորմալ դատական համակարգ կա այսօր. «Մեր դատական համակարգը բավական կայուն է։ Կան թերություններ, որոնց շտկման ուղղությամբ հիմա ակտիվ գործողություններ են կատարվում»։
Նա նաև ասաց, որ դատական համակարգի վրա այսօր ճնշումներ չկան. «Երբեք դատական համակարգը այսքան ազատ ու անկախ չի եղել»։
Նա նաև հավելեց, որ բոլոր դատավորները պետք է շատ ավելի զգույշ և ուշադիր լինեն, գործեն իրավունքի ու օրենքի գերակայության սկզբունքներից ելնելով։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան