Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է Անկախության տոնի առթիվ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ:
«28 տարի առաջ այս օրը մենք ինքնե՛րս ենք որոշել ապրել անկախ Հայաստանի Հանրապետությունում։ Ինքնորոշում և ինքնիշխանություն։ Սրա՛նք են Անկախության տոնի, անկախության հանրաքվեի հերթական տարեդարձի ամենամեծ խորհուրդն ու նշանակությունը։ Սրա՛նք են այս տոնի հիմքում ընկած այն նվիրական գաղափարները, որոնց մենք պետք է անշեղորեն հետևենք և փոխանցենք սերունդներին։
Շնորհավորում եմ բոլորիս։ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ հայկական անկախ պետականությունը»,- ասված է ուղերձում։
Հարակից հրապարակումներ`
- «Արսենալ»-ը շնորհավորել է Մխիթարյանին՝ Անկախության օրվա առթիվ
- Գարեգին Երկրորդ. Արդար ու բարի, հայրենաշեն գործերով պիտի վկայենք, որ արժանի ենք անկախ պետականությանը
- Ամեն նոր տարեդարձով Հայաստանի անկախ պետականությունն ավելի պետք է ամրապնդվի. Արցախի ԱԺ նախագահ
- «Ժառանգություն». Մեր հավաքական ուժի համախմբումը առավել կմերձեցնի համայն հայության իղձերի իրականացումը
- Հայաստանի Հանրապետության 28-րդ տարեդարձն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան