Հայկական ողջ կինոժառանգության վերականգնման ծրագիր է մշակվում
Մեկ տարի է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը ստացել է հայկական ողջ կինոժառանգության օգտագործման իրավունքը։ Մի քանի լրագրողների հետ հանդիպմանը Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանն ասաց, որ այդ ֆիլմերը թվայնացված են, բայց վերականգնված չեն։
«Իհարկե, թվայնացված են վատ որակով, սակայն դրանք ցուցադրվում են հեռուստաընկերություններով։ Թեկուզ այդպես, պետք է ցուցադրվեն, որպեսզի չմոռանանք, մինչև կարողանանք հասնել այն կետին, որ ունենանք թվային ողջ տեխնիկան ու կարողանանք վերականգնել ողջ ժառանգությունը»,- նշեց նա։
Շ. Միրզախանյանի խոսքով, խոսքը 468 ֆիլմի մասին է, որոնք ստեղծվել են 1925-2015 թվականներին։ Նա նշեց, որ հայկական հեռուստաընկեությունները հետաքրքրված են հայկական ֆիլմերի ցուցադրությամբ։
Շ. Միրզախանյանն ասաց, որ իրենք այժմ մշակում են մեծ ծրագիրը, որը պետք է ներկայացնեն կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։ Նրա ներկայացմամբ, խոսքը, ամբողջ կինոժառանգության վերականգնման գործընթացի մասին է։
«Պետք է ծրագիրը ներկայացնենք նախարարությանը, որպեսզի կարողանանք գումարներ ստանալ լաբորատորիա հիմնելու, մասնագետներ կրթելու, ժավապենները վերականգնելու համար։ Դրան զուգահեռ պետք է մեր Ազգային արխիվը հետազոտենք՝ հասկանալու, թե այնտեղ ինչ ունենք, ինչպես է պահպանվել»,- նշեց նա։
Նա ընդգծեց, որ հայկական կինոժառանգության պահպանությունը շատ կարևոր է, ինչը թեև երկարաժամկետ ծրագիր է, բայց իրենք պատրաստ են աշխատել։
Շ.Միրզախանյանը տեղեկացրեց, որ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ սկսում է ստեղծագործությունների հրապարակային կատարման և հեռարձակման համար հեղինակներին հեղինակային վարձատրություններ վճարելը։ Գործընթացը կատարվում է համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականին ընդունած որոշման համաջայն, որը սահմանում է ստեղծագործությունների հրապարակային կատարման և հեռարձակման համար հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերը։ Խոսքը գնում է միայն տեսալսողական ստեղծագործության (այսինքն միայն ֆիլմի) ցուցադրման ընթացքում հնչած հեղինակային վարձատրության մասին, որը, համաձայն ՀՀ կառավարության որոշման, կազմում է 8 տոկոս։
«Սա առաջին անգամ է արվելու և անհրաժեշտ է։ Փոքր գումար կլինի, բայց պետք է հարգենք այդ մարդկանց արած աշխատանքը։ Եթե հեղինակները կենդանի չեն, գումարը տրվելու է ժառանգներին»,- ասաց Շ. Միրզախանյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Հայֆիլմ» կինոստուդիայի արտադրության 64 ֆիլմի պոզիտիվ ժապավեններ կվերադարձվեն
- Հայկական կինոյի ժառանգության իրավունքները փոխանցվել են Հայկական ազգային կինոկենտրոնին
- «Հայֆիլմ»-ն աղքատ ընտանիքի վերջին ոսկեղենը չէ, որ դնես գրավ կամ վաճառես. ռեժիսոր
- Մշակույթի նախարարությոնը դժգոհ է Հայաստանի Ազգային կինոկենտրոնից
- «Հայֆիլմ»-ի թվայնացված ֆիլմից 103-ի որակը մասնագիտական հանձնաժողովը գնահատել է ոչ բավարար
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան