«Փաստ». Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով փաստաթուղթը կազմել են Վահե Գրիգորյանն ու Գագիկ Ջհանգիրյանը
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել ԱԺ որոշման նախագիծը՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին:
Նախագիծը ԱԺ նախագահին է ներկայացվել «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի կողմից, այսինքն՝ փաստացի խմբակցության «հեղինակությամբ»:
Իրականում, «Փաստ» թերթի տեղեկություններով, այս փաստաթուղթը կազմել են Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը, որը ժամանակին ինքն իրեն հռչակել էր ՍԴ նախագահ, և Գագիկ Ջհանգիրյանը, որը վերջին շրջանում գնալով ավելի ու ավելի ակտիվ է հարցազրույցներ տալիս:
Ոչ պակաս ուշագրավ է, որ նշյալ որոշման նախագծում փաստացի նույնացված են ՍԴ անդամ և դատավոր եզրույթները: Ստացվում է, որ բոլորը, այդ թվում՝ այդ հասկացությունները տարանջատելու գաղափարի հեղինակ Վահե Գրիգորյանը, հասկացել են, որ այդ եզրույթների հետ կապված «բառախաղերը» որևէ իրավական հիմք չունեն»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան