Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ԱԱ-ից կվերադառնա առանց Տոկիո-2020-ի ուղեգրերի
Գրիգոր Գրիգորյանը պարտվել է Ղազախստանի մայրաքաղաք Նուրս-Սուլթանում ավարտին մոտեցող ԱԱ-ի քառորդ եզրափակչում։ 79 կգ քաշային ազատ ոճային ըմբիշը 1/8 եզրափակչում 0։6 հաշվով պարտվում էր վրացի ըմբիշին, սակայն 6։6 հաշվի ժամանակ կարողացել է տուշեով հաղթել Կետչաձեին։
Քառորդ եզրափակչում Գրիգորյանը 8։8 հաշվով պարտվել է ուզբեկ Ռաշիդ Կուրբանովին։ ՀԱՕԿ հաղորդմամբ, Գրիգորյանը դեռևս պահպանում է բրոնզե մեդալի համար պայքարելու շանսերը։
86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը մեկնարկային գոտեմարտում 1։11 հաշվով պարտվել է ամերիկացի ըմբիշին։ Վերջինս նույնպես պարտվել է։ Ուստի Մխիթարյանը դուրս է մնում պայքարից։
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ԱԱ-ից կվերադառնա առանց Տոկիո-2020-ի ուղեգրերի։
Հարակից հրապարակումներ`
- Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչներն ամփոփեցին ԱԱ-ն
- Ըմբշամարտի ԱԱ․ հայտնի են Ասլանյանի, Շահինյանի և Ալեքսանյանի մրցակիցները
- Ըմբշամարտի ԱԱ․ Կայացել է վիճակահանությունը
- ԱԱ. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը հայտնի է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա