«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը` Գյումրու Սև բերդում
Գյումրու Սև բերդ համալիրում անցակացվեց «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը, որի հյուրերն էին վերջին մեկ տարվա ընթացքում «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման մասնակիցները։
Մրցանակաբաշխությանը ներկա էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և բարձրաստիճան պաշտոնյաներ, արվեստի ու մշակույթի ներկայացուցիչներ։
«Անկախությունը մեծագույն արժեք է և այն մշտապես արժևորելու լավագույն միջոցը աշխատանքն է: Մասնակցելով այս մրցանակաբաշխությանը՝ ինձ մոտ մտահղացում առաջացավ․ ես հրավիրելու եմ այս մրցանակներին արժանացած մեր հայրենակիցներին մեր հայրենիքի Արցախյան հատված և Արցախի Հանրապետությունում նորից ու նորից մեծարելու եմ նրանց: Այս կերպ է պետք վարվել, այդ կերպ է պետք հարգել և պաշտել հայրենիքի պաշտպաններին, այսպես է պետք սիրել հայրենիքը»- նշեց Արցախի նախագահը։
Այս տարի Անկախության օրվան նվիրված միջոցառումների հիմնական մասն անց է կացվում հանրապետության երկրորդ քաղաքում՝ Գյումիրում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում