«Եվա» ֆիլմի մրցանակը՝ Վենետիկից
Վենետիկի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ Վենետիկի միջազգային կինոփառատոնի շրջանակներում կազմակերպվող միջազգային արվեստի և հասարակական գործունեության բիենալեի մրցանակն այս տարի շնորհվել է կինոռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմին՝ մարդկային ճշմարտությունը գեղարվեստորեն հանդիսատեսին մատուցելու համար։ Այս մասին տեղեկանում ենք Հայազտանի Ազգային կինոկենտրոնի ֆեյսբուքյան էջից։
Հայալեզու ֆիլմը Հայաստանի և Իրանի համատեղ արտադրությունն է: Կինոնկարը նկարահանվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» և «Ֆարաբի կինոյի հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ: Կինոնկարը դրամատիկ պատմություն է կնոջ մասին, ով ուզում է մոռանալ տարիներ առաջ իր կյանքում տեղի ունեցած մութ ու ծանր պատմությունը։ Եվան դստեր հետ հեռանում է Երևանից, հաստատվում է Արցախում՝ ծանոթների մոտ։ Սակայն, անցյալը ամենուր հետապնդում է նրան․․․
Կինոնկարում նկարահանվել են Նարինե Գրիգորյանը, Շանթ Հարությունյանը, Մարջան Ավետիսյանը, Ռոզի Ավետիսյանը, Սերգեյ Թովմասյանը, Վրեժ Քասունին, Տիգրան Դավթյանը, Նանոր Պետրոսյանը, Էլենա Ադամյանը, Մարատ Դավթյանը և ուրիշներ։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում անթույլատրելի են համարում Թուրքիայում «Եվա» ֆիլմի ցուցադրումն արգելելը
- Հայ պատգամավորը Ստամբուլում «Եվա» ֆիլմն արգելելու հարցը բարձրացրել է մեջլիսում
- Ադրբեջանի պահանջով Ստամբուլում արգելվել է իրանահայ ռեժիսորի ֆիլմի ցուցադրությունը
- Շատ քիչ մարդ է հավատացել, որ այս ֆիլմը կէկրանավորվի. «Եվա» ֆիլմի ռեժիսոր
- «Եվա» դրաման Օսկարի կներկայացվի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան