ԱԱՀ-ի դեբետային գումարները վերադարձման մասին նախագիծն ընդունվեց
Խորհրդարանն այսօր 92 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երկու ընթերցումների ժամանակ կողմ քվեարկեց օրինագծին, իսկ ահա «Լուսավոր Հայաստան»-ը դեմ էր նախագծին։
Նշենք, որ մինչ քվեարկությունը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց՝ հիմնվելով ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի վրա։
«Ես դեմ եմ քվեարկել նախագծին, սա անընդունելի պրակտիկա . մենք կուրորեն գումարներ ենք վերադարձնում չգիտենք ում։ Թալանի միջոցով հարստություն կուտակած և այսօր քրեական հետապնդման մեջ գտնվող մարդկանց չենք կարող բյուջեից գումար վերադարձնել»,- նշեց Թանդիլյանը։
Հարակից հրապարակումներ`
- Տեղեկատվություն պետք է տրամադրվի, թե ու՞մ են վերադարձվում գումարները. Թանդիլյան
- Օրինագծի ուժի մտնելու դեպքում՝ մինչև տարվա վերջ շուրջ 50 մլրդ գումար կվերադարձվի տնտեսությանը. ՊԵԿ նախագահ
- Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը՝ ԱԺ արտահերթում
- Կառավարությունը 56 մլրդ դրամ ԱԱՀ-ի պարտքը կվերադարձնի հարկ վճարողներին