«Մարզպետ, լավ իմացի, բախտդ բերել է, որ չեմ իմացել, որ դու Լեննական ես եղել»
«Հիմա առաջնահերթն այն է, որ Վայոց Ձորի թուրքի լամուկ մարզպետը հրաժարական տա ու դատվի, ու այդ թուրքի լամուկ մարզպետն իր շայկայով ընկնի հետաքննող մարմինների ձեռքը»,- «Արմյուզի» հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում ասել է սեպտեմբերի 17-ին Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը` Սամվել Մխիթարյանը։
Նրա խոսքով, եթե մարզպետն ունի տեղակալ, որը կարող է իր ուժով 3 փոխգնդապետի գցել գետնին, որոնցից մեկը 120կգ, ուրեմն՝ այդ մարդուն պետք է հերոսի կոչում տալ, ուղարկել սահմանը պահը։
«Ես այդպիսի լամուկների վզները կպոկեմ, թող իրենք գիտենան, սա շախն է, մատը կլինի, երբ տղես աչքերը բացի։ Մարզպետ, լավ իմացի, բախտդ բերել է, որ չեմ իմացել, որ դու Լեննական ես եղել ու քեֆ ես արել, կերած-խմածդ քթիցդ կբերեմ, մութ ու լույս վախտով ես քեզի կգտնեմ։ Դա խոսք եմ տալիս ես՝ Արա Մխիթարյանի պապան` Սամվել Մխիթարյանս: Կարևորը հիմա իմ տղան է, աչքերը բացի: Գանգուղեղի վիրահատություն է տարել իմ տղան»,- ասել է նա։
Ս. Մխիթարյանը նշեց, որ չի կարող հաստատ ասել, որ մարզպետը եղել է այնտեղ. «Բայց ասում են, ուրեմն՝ ճիշտ է, սուտ բան չի խոսվի ժողովրդի մեջ։ Սուտ բանը կռուգի մեջ կմնա, մի քանի հոգու մեջ կմնա»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանության ընթացքում Եղեգնաձոր քաղաքի 28-ամյա բնակիչն ու նրան օգնության հասած 3-4 անձինք ծեծի են ենթարկել սպաների: Ըստ ԶԼՄ-ների, ծեծկռտուքի հիմնական դերակատարը մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանն է, որը ծանր վնասվածքներ է հասցրել փոխգնդապետ Արա Մխիթարյանին։ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալ տեղափոխված սպան շտապ վիրահատվել է, նրա վիճակը ծայրահեղ ծանր է:
Քննչական կոմիտեից այսօր տեղեկացրել են, որ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ, մարզում տեղի ունեցած միջադեպին Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը ստուգելու ուղղությամբ:
Սեպտեմբերի 21-ին լրագրողների հետ զրույցում Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հայտնել էր, որ ինքը մասնակցություն չի ունեցել դեպքին, ինքն այդ ժամին տանն է եղել, շենքի բակի տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է մեքենան կայանում ժամը տասի կողմերը և բարձրանում տուն։ Այս գործով մարզպետի օգնականը կալանավորված է։
Հարակից հրապարակումներ`
- Պահեստազորի սպա. Այս դեղնակտուցների օրոք որևէ բան չփոխվեց
- Ստուգվում է ծեծկռտուքին Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը
- Սպային ծեծած մարզպետի օգնականը կալանավորվել է
- Վայոց ձորի մարզպետ. Փորձում են որևէ կերպ ինձ ներգրավվել այդ գործի մեջ
- Դավիթ Տոնոյան. Մեղավորներն իրենց պատիժը կստանան
- Եղեգնաձորում սպային վնասվածքներ պատճառած տղամարդը ձերբակալվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան