Եվգենի Պետրոսյանը չի կարողանում իր տուն մտնել
Հումորիստ Եվգենի Պետրոսյանն ինսթագրամում բողոքել է, որ արդեն 1 տարուց ավելի չի կարողանում մտնել իր բնակարան: Նա մի քանի լուսանկար է տեղադրել իր աշխատասենյակից, որտեղ տեղի են ունենում հաղորդաշարի նկարահանումները և որտեղ գտնվում է իր կողմից վերականգնված գրքերի գրադարանը: Այս մասին գրումէ Գազետա.ռու կայքը։
«1 տարուց ավելի ես զրկված եմ իմ տուն մուտքից, իմ իրերը ևս անհասանելի են:
Եվ այս ամենաթողության վերջը չի երևում: Բռնազավթված են իմ անձնական իրերը: Անգամ չեմ կարող օգտվել աշխատանքային փաստաթղթերից, իմ բազմամյա տեսաձայնագրություններից, անձնական համակարգչից և իմ ձեռագրերից»,- գրել է Պետրոսյանը:
2018 թվականին նա բաժանվել է կնոջից՝ Ելենա Ստեպանենկոյից, որի հետ ապրել են ավելի քան 30 տարի: Հիմա բնակարանում ապրում է կինը:
Հարակից հրապարակումներ`
- Եվգենի Պետրոսյանը հեռացել է Ռուսաստանից
- Եկեղեցին հրաժարվել է լուծարել Եվգենի Պետրոսանի և Ելենա Ստեպանենկոյի ամուսնությունը
- Եվգենի Պետրոսյանը վերադառնում է «Առաջին ալիք»
- Եվգենի Պետրոսյանը սիրելիի հետ թատրոն է գնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան