Հայաստանի արտահանման ցուցանիշները շարունակում են մտահոգիչ մնալ. տնտեսագետ
Արտահանման անկումը մտահոգիչ է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:
Նա նշեց, որ 2019 թվականի առաջին կիսամյակում արտահանումը նվազել է 0,5 տոկոսով, իսկ հունվար-հուլիսին աճել է ընդամենը 3 տոկոսով: «Ցավոք, դա մտահոգիչ ցուցանիշ է, քանի որ նախորդ 2-3 տարիներին արտահանման բարձր ցուցանիշ ենք ունեցել։ Նախորդ տարվա 20-25 տոկոսի դիմաց 3 % աճն արդեն հուսադրող չէ»,- ասաց տնտեսագետը։
Թադևոս Ավետիսյանը դրական քայլ համարեց այսօր Ազգային ժողովում ընդունված ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ավելի քան 56 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդները վերադարձնել տնտեսավարողների։
Նրա խոսքով՝ սա կարևոր քայլ է, քանի որ 56 մլրդ դրամի վերադարձը հիմնականում ուղղվելու է արտահանմանը. «Դրական է այն իմաստով, որ այն միտված է արտահանման խթանմանը։ Կառավարության հնգամյա ծրագրով մեր երկիրը պետք է ունենա արտահանմանը միտված տնտեսական զարգացման մոդել: Արտահանման միտված առաջին քայլը թերևս սա է, հուսանք, որ մոտեցումներն ավելի համակարգային կդառնան»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱՀ-ի դեբետային գումարները վերադարձման մասին նախագիծն ընդունվեց
- Առաջին ընթերցմամբ ընդունեց 56 մլրդ դրամ ԱԱՀ պարտքը հարկ վճարողներին վերադարձնելու նախագիծը
- Օրինագծի ուժի մտնելու դեպքում՝ մինչև տարվա վերջ շուրջ 50 մլրդ գումար կվերադարձվի տնտեսությանը. ՊԵԿ նախագահ
- Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը՝ ԱԺ արտահերթում
- Կառավարությունը 56 մլրդ դրամ ԱԱՀ-ի պարտքը կվերադարձնի հարկ վճարողներին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան