Տնտեսություն 14:43 23/09/2019 Հայաստան

Հաճախ հնչող միակողմանի կարծիքները կարող են հարվածել բանկային համակարգին. Թաթուլ Մանասերյան

Բանկային համակարգը չափազանց զգայուն է, ուստի շատ հաճախ հնչող միակողմանի կարծիքները կարող են լուրջ հարված հասցնել բանկային համակարգին։ Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանն՝ անդրադառնալով «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» որոշման նախագծին։

Նրա խոսքով՝ մարդիկ պետք է ավելի ուշադիր կարդան բանկային համակարգին վերաբերող  առաջարկությունները, իսկ եթե ռիսկեր են տեսնում, ապա մերժելու փոխարեն պետք է առաջարկություններ ներկայացնեն։

Հիշեցնենք, որ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքների փոփոխությունների համաձայն, առաջարկվում է առանձին դեպքերում հնարավորություն ստեղծել ստանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ առանց սուբեկտային սահմանափակման:  Այսինքն՝ այս որոշումով իրավապահներին ոչ միայն մեղադրյալների ու կասկածյալների վերաբերյալ բանկային գաղտնիքի հասանելիություն են տալիս, այլև նրանց հետ փոխկապակցված ցանկացած անձի վերաբերյալ բանկային գաղտնիքը կարող է տրամադրվել իրավապահներին։ Միաժամանակ առաջարկվում է հանցագործությունների ցանկ, որոնցով հարուցված գործերով կարող է ներկայացվել նման միջնորդություն: Սակայն քննիչը բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու միջնորդություն կարող է ներկայացնել բացառապես դատախազի համաձայնությամբ և գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի հաստատմամբ։

Թաթուլ Մանասերյանը չի կիսում այն տեսակետը, թե մեղադրյալի հետ առնչություն ունեցող անձի բանկային տեղեկատվությունը կարող է այդքան հեշտ հասանելի դառնալ իրավապահ մարմիններին։

«Չեմ կարծում, որ իրավապահները կչարաշահեն օրենքը, առավել ևս, չեմ կարծում, որ իրավապահներն այդպես հեշտությամբ կարող են հասնել գլխավոր դատախազին կամ նրա տեղակալին, որ նրանք միջնորդություն անեն դատարաններում այս կամ այն անձի բանկային գաղտնիքի գաղտնազերծման համար։ Սա մի քիչ չափազանցված մոտեցում է»,- ասաց տնտեսագետը։

Նրա խոսքով՝ դրա համար գլխավոր դատախազը կամ տեղակալը պետք է լուրջ փաստարկներ ունենան, իսկ եթե անգամ դատարանը որոշում կայացնի, ապա տվյալ անձն իրավունք ունի բողոքարկել այդ որոշումը և հասնել նույնիսկ մինչև ՄԻԵԴ:

Թաթուլ Մանասերյանը միաժամանակ նշեց, որ ինքն էլ է ռիսկեր տեսնում, ուստի ցանկացած օրենք պետք է անցնի մասնագիտական քննարկման, սակայն քննարկումները պետք է լինեն լուրջ մասնագետների մասնակցությամբ։

«Մենք ունենք կոնկրետ իրավիճակ, որ շատ փորձված «աղվեսներ», անկախության առաջին իսկ օրերից փորձել են որոշակի դպրոց անցնել, կատարելագործվել և ավելի հնարամիտ սխեմաներ մշակել՝ պետությանը հոշոտելու և առավելագույն գումարներ կորզելու համար։ Այս պարագայում հնարավոր չէ ստանդարտ մեթոդներով, եղած ինստիտուցիոնալ գործիքներով կոռուպցիայի դեմ պայքարել։ Նրանք, որոնք մերժողական մոտեցում ունեն, պետք է զուգահեռ նաև առաջարկ ներկայացնեն՝ ինչպես անել, ինչ անել։ Ինձ համար հարցերի հարցն այն է, թե ինչպես պետք է հանցագործ սխեմաները, փողերի լվացման դեպքերը բացահայտել»,- ընդգծեց նա։

Նա միաժամանակ ասաց՝ ինքն այն կարծիքին չէ, որ Կենտրոնական բանկը ռիսկերը հաշվի չառներ, ի վերջո առաջին տուժողը լինելու է ԿԲ-ն, տուժելու է բանկային և ֆինանսական համակարգը։

Տնտեսագետի խոսքով՝ նախագծով փորձ է արվում պահպանել հավասարակշռությունը՝ բանկային գաղտնիքի պաշտպանության,  հանրային շահի և  կոռուպցիայի դեմ պայքարի:

«Պետք է գտնել այս երեքի հատման կետերը, հակառակ դեպքում, սայլը տեղից չի շարժվելու և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար չի իրականացվելու»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով որոշ տնտեսագետների այն տեսակետին, թե նախագծի ընդունումից հետո ոչ միայն բանկային, այլ նաև  ֆինանսական համակարգը լուրջ խնդիրների առաջ է կանգնելու, քանի որ դրա հետևանքով հնարավոր է բանկերից գումարները տեղափոխեն ավելի ապահով երկրներ, Թաթուլ Մանասերյանը նշեց, որ նախ՝ պետք է նման տեսակետ հայտնողներին հարցնել՝ իրենք իրենց ավանդները հանե՞լ են բանկերից, այլ երկրներ տեղափոխե՞լ են, թե վտանգ են տեսնում, որ ուզում են իրենց գաղտնազերծել։

«Բանկային համակարգը շատ զգայուն օրգանիզմ է, եթե հիմա պայմանավորվենք և չարամտորեն ինչ-որ շշուկներ տարածենք, ապա մինչև երեկո կարող ենք լուրջ վնաս հասցնել բանկային համակարգին։ Դրա համար ցանկացած օրենքի մասով պետք է մասնագիտական կարծիք լինի։ Այն օրենքների նախագծերը, որոնք նախապես չեն քննարկվել փորձագիտական հանրության հետ, մշտապես կա ռիսկ, որ դրանք բողոքների արդյունքում չեղարկվելու են։ Դրա համար պետք է գիտականորեն հիմնավորված որոշումներ կայացվեն»,- ասաց Թաթուլ Մանասերյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ինչ տեսքով է Աննա Հակոբյանը մասնակցել Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանը
Աննա Հակոբյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում է կիսվել լուսանկարների նոր շարքով: Ամենայն հավանականությամբ դրանք արվել են հունվարի 5-ին,...
Աղբյուր` Panorama.am
22:44
Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել ԱԱԾ-ի կողմից.Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր...
Աղբյուր` Panorama.am
21:55
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին արտասովոր տեղաշարժեր չի գրանցել
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունից հայտնում են. «ԵՄ առաքելության պարեկային խմբերը հայտնել են, որ իրավիճակը հայ-ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
21:45
Էրդողան. Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովման օգտին
Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման օգտին և միշտ լինելու է Ադրբեջանի կողքին։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:25
Այս ռեժիմի գոյության պայմաններում, մենք պարբերաբար պարտվելու ենք. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Երբ խոսում են բազմաբևեռ աշխարհակարգի մասին, դրա բովանդակությունը լավ չի ըմբռնում։ Բազմաբևեռ...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ողբերգшկան դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մшրմինը
Հունվարի 7-ին, ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի...
Աղբյուր` Panorama.am
20:54
Համարել սա հաջողված պիլոտային ծրագիր, մեղմ ասած, անհեթեթ է․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է․ «Մի քանի նկատառում էլեկտրոնային դեղատոմսերի դուրս...
Աղբյուր` Panorama.am
20:45
Զորեղ կամքով, հույսով և հավատքով դիմակայել առկա բոլոր փորձություններին ու դժվարություններին․ Վեհափառ
Հունվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում է...
Աղբյուր` Panorama.am
20:35
Կուլիսային պայմանավորվածություններն ակնհայտորեն կարևոր հիմք հանդիսացան Արցախի ողբերգության համար․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «Եվրոպական պահպանողական» պարբերականի հետ զրույցում խոսել է Արցախի պատմության,...
Աղբյուր` Panorama.am
20:21
Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 8-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60...
Աղբյուր` Panorama.am
20:09
Արտոնությամբ տոմս գնելու համար վարչական շրջանի մասնաշենք անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով․ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ «Սիրելի՛  երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ, 09․01․2025 թ.,...
Աղբյուր` Panorama.am
19:55
Ադրբեջան-Նախիջևան կապուղիների հարցով ուժային կենտրոնների միջև ինչ-որ գաղտնի համաձայնություն կա․ Քեռյան
Քաղաքագետ Գարիկ Քեռյանը գրում է․ «Ադրբեջանի նախագահ Ալիևի հարցազրույցն ու հայտարարությունները կրկին փոթորկել են մեր մեդիա դաշտը:...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}