Աշխարհի Գավաթ. Լևոն Արոնյանը քառորդ եզրափակիչում է
Լևոն Արոնյանը դուրս է եկել Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ:
ՀԱՕԿ լրատվականից հայտնում են, որ 1/8 եզրափակիչում հայ գրոսմայստերը թայ-բրեյքում հաղթել է վիետնամցի Լե Քուանգ Լյեմին:
Դիմակայության առաջին և երկրորդ դասական պարտիաներում հաղթող չէր եղել:
Հայաստանի մյուս 3 ներկայացուցիչները դուրս են մնացել պայքարից: Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը չէին հաղթահարել առաջին շրջանի արգելքը, իսկ Սերգեյ Մովսեսյանը երկրորդ շրջանում պարտվել էր չինացի Դին Լիրենին:
Լևոն Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան