Հայր Ասողիկ աբեղա. Չեմ կարծում, որ հայ եկեղեցում կգտնվի մեկը, ով կփորձի նման կերպ վարվել
«Որևէ ձևով չեմ կարող մեկնաբանել, եթե կան այդպիսինները, թող բարձրաձայնեն, մենք էլ իմանանք»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը։
Տեր Ասողիկն ընդգծեց՝ չի կարծում, որ հայ եկեղեցում կգտնվի մեկը, ով կփորձի նման կերպ վարվել։
Այնուհետև նա նշեց. «Այնուհետև նա նշեց. «Կարծում եմ, որ հարցը հետևյալն է։ Այո, կան եկեղեցականներ, ի նկատի ունեմ կարգալույծ եղածներին, բոլորս էլ գիտենք նրանց, ճանաչեցինք վերջին ամիսների իրադարձություններով, որոնք ուզում են եկեղեցին թուլացնել ու այդպես ծնկի բերել մեր պետությանը, որովհետև ունենալ թույլ եկեղեցի, նշանակում է ունենալ թույլ պետություն:Հետևաբար, լիահույս եմ, որ վարչապետը հենց դա է նկատի ունեցել՝ կարգալույծ եղած հոգևորականներին, ովքեր ամեն կերպ փորձում են հակաեկեղեցական տրամադրություն ստեղծել ու այդպես հարված հասցնել մեր պետականությանն ու պետությանը։ Թող դրանց ծնկի բերեն, որոնք անջրպետ են ստեղծում մեր եկեղեցու ու մեր հայրենի պետության միջև։ Բոլորիս միացյալ ուժերով պետք է հենց այդպիսինները չեզոքացվեն մեր հասարակության միջից, որպեսզի ունենանք հզոր եկեղեցի, հզոր պետություն, որովհետև ինձ համար եկեղեցին ու պետությունը նույնն են, եթե ծառայում են մեր հայրենիքի ազգային շահերին»։
Հիշեցնենք, որ ասուլիսում Փաշինյանը հայտարարել էր. «Երբ մենք օրինակ ասում ենք՝ Հայաստանի Հանրապետությունում մամուլը պետք է լինի ազատ, առաջին ռեակցիան ի՞նչ է, դե եկեք էս կառավարության ողնաշարը կոտրենք։ Երբ ասում ենք, դատարանները պետք է լինեն անկախ, մենք չենք միջամտելու, ասում են՝ դե եկեք էս կառավարության ոտի տակը քանդենք։ Սա իրավիճակի սխալ ընկալում է, հարգելիներս։ Ես ուզում եմ ասել, որ մեր ժպիտները թող ոչ մեկ որպես թուլություն չընկալի։ Բոլոր նրանք, որ այդպես ընկալել են, փոշմանել են ու շարունակելու են փոշմանել։ Եվ երբ որ մենք ասում ենք, որ եկեղեցու ներքին կյանքի մեջ չենք մտնում, որոշ եկեղեցականներ դրանից եզրակացնում են ու ասում են, սա նախկին կառավարության նման չի, սա թույլ կառավարություն է, եկեք քանդենք էս կառավարության ոտքերի տակը, շատ ուժեղ հակահարված կստանան։ Եվ ծնկի կբերվեն, բառիս թե բուն, թե փոխաբերական իմաստով»։
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մինասյան. Հայ առաքելական եկեղեցին «ծնկի բերել» փորձողների ծնկներն են ջարդվելու
- Արա Զոհրաբյան. Եկեղեցականներին ծնկի բերելու վերաբերյալ վարչապետի մտքերը կասկածի տակ են դնում բարի նպատակները
- Վեհարան ներխուժածներից մեկի մոտ թմրանյութի նմանվող զանգված են գտել
- Կորյուն աբեղայի համար ապաշխարության շրջան է նշանակվել
- Ոստիկանությունը Մայր Աթոռից հեռացրել է ակցիայի մասնակիցիներին
- Ոստիկանության պատճառաբանությունները մեզ համար անհասկանալի են. Տեր Ասողիկ քահանա Կարապետյան
- Ոստիկանությունը չի պատրաստվում Մայր Աթոռից դուրս հանել սեղան-սուփրա փռած մարդկանց
- Հոգեշնորհ Տ. Կորյուն աբեղա Առաքելյանն ազատվել է Ս. Գայանե վանքի վանահոր պարտականություններից
- Կորյուն աբեղա Առաքելյանի վարքը հակաեկեղեցական է որակվել
- Հոգևորականին անհարիր պահվածքի համար քահանա է կարգալույծ հռչակվել