Փաշինյանը Վանեցյանի հայտարարությունը համարում է անարգանք
«Պարոն Վանեցյանը, դե յուրե լինելով Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, հայտարարություն է անում ըստ էության իր գերագույն հրամանատարի դեմ և լինելով վարչապետի ենթակա մարմնի ղեկավար՝ հայտարարություն է անում իր գերագույն հրամանատարի դեմ, դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվի դեմ չկա։ Հասկանո՞ւմ եք չէ, դա ինչ է նշանակում»,-Լոս Անջելեսում ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին հնչեցրած հարցին ի պատասխան՝ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, «դա պետք է հետաքննվի»։ Փաշինյանն ասաց՝ չի իմացել, որ Արթուր Վանեցյանի տարածած հայտարարությունը տեղադրվել է ծառայության պաշտոնական էջում, որն ավելի ուշ հանվել է։
«Ինձ թվացել էր, որ հրամանագիրն արդեն ստորագրվել է։ Սպան նման բան անի՞, դա գիտե՞ք ինչ է։ Դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը։ Նման բան վերջին անգամ արել են 91 թվականի պուչիստները։ Նոր Հայաստանի կառավարությունն էն կառավարությունը չի, և Հայաստանի Հանրապետությունը էն երկիրը չի, որտեղ կարող է նման բան տեղի ունենալ։ Բայց դա անարգանք է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի նկատմամբ։ Եվ ես շատ ուրախ եմ, որ Հայաստանի հանրությունը շատ հստակ այս երևույթին իր գնահատականը տվել է»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստան, բոլոր մեր մտահոգությունները, երազներն ու ծրագրերը քեզ համար են. Վանեցյան
- Տեղեկատվական պայքար Վանեցյանի հրաժարականի շուրջ. Մարինե Սուքիասյան
- Արթուր Վանեցյանը Վրաստանից նկար է հրապարակել ընտանիքի ու Վրաստանի ՆԳ նախարարի հետ
- Վանեցյանի հայտարարությունն ավելի շատ նման էր դուռը շրխկացնելով փակելուն. Քաղտեխնոլոգ
- Միքայել Մինասյան. Հետևում եմ Արթուր Վանեցյան/ Նիկոլ Փաշինյան էպոպեային
- Այս կյանքում որևէ բան բացառել պետք չէ, բայց այս պահին զբաղվելու եմ միայն ֆուտբոլով. Արթուր Վանեցյան
- Արթուր Վանեցյան. ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին