Միջազգային պլեներ՝ «Արվեստ առանց սահմանների»
Հայաստանի նկարիչների միությունն իրականացնում է «Արվեստ առանց սահմանների» խորագրով միջազգային պլեներ։ Ծրագրին մասնակցելու նպատակով Հայաստանի նկարիչների միությունը հյուրընկալել է Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամների, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի Ի.Ե.Ռեպինի անվան ակադեմիայի և պետական համալսարանի դասախոսների:
Ծրագրի նպատակն է ստեղծել նոր կապեր երկու երկրների ԲՈՒՀ-երի և նկարիչների միությունների միջև, ամրապնդել երկար տարիներ ընդհատված համագործակցությունը:
Պլեները սեպտեմբերի 16-25-ն է ՀՆՄ Շորժայի «Նկարիչ» ստեղծագործական հանգստյան տանը և Դիլիջանում: Պլեների շրջանակներում կատարված աշխատանքների ցուցահանդեսի հանդիսավոր բացումը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին։
Նկարիչների միությունը պլեներն իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան