Արցախի ՊԲ. Նախնական տվյալներով, զինծառայողը վիրավորվել է զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով
Սեպտեմբերի 22-ին` ժամը 03:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, նախնական տվյալներով, զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Հայկ Վահեի Խաչատրյանը:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Առայժմ հարուցված քրեական գոծ չկա։