ԵՄ Թումո համալիրի նախագծի հաղթողը հոլանդական MVRDV ճարտարապետական ընկերությունն է
ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի միջազգային ճարտարապետական նախագծի հաղթողը հայտնի է: Ճարտարապետական աշխարհի երեք հսկա` RCR_Arquitectes-ը, BIG - Bjarke Ingels Group-ը և MVRDV-ն, մրցում էին եզրափակչում` ներկայացնելով 3 հավակնոտ նախագիծ:
MIT-ի ճարտարապետության և քաղաքաշինության ֆակուլտետի դեկան և 2020 թվականի Վենետիկի բիենալեի համադրող Հաշիմ Սարգիսի կողմից գլխավորված ժյուրին ընտրել է MVRDV-ի ներկայացրած նախագիծը:
«Երևանում անցկացված աշխատանքների արդյունքում MVRDV-ի կողմից առաջարկված համարձակ և նորարարական դիզայնը լիովին համընկնում է նախագծի նպատակին, որն է որպես լայն հարթակ, համագործակության հանգույց, ինչպես նաև մատչելի ու բաց հանրային տարածք ծառայելը։ Մրցույթի ընթացքում ընկերության առաջարկած գաղափարները ավարտական տեսք կստանան և կհրապարակվեն 2020 թվականի ապրիլին»,-ասվում է Թումոյի հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Թումո. Հաջորդ կայարանը Ճապոնիա
- Թումոյի տնօրենն արժանացել է Ֆրանսիայի «Palmes Académiques» մրցանակի ու ասպետի կոչման
- «Փարիզում «Թումո» կենտրոնի ստեղծումը՝ երկու մայրաքաղաքների համագործակցության լավագույն օրինակ»