Պուտինը հանձնարարել է գումար հատկացնել Աբխազիայի զինված ուժերի արդիականացման համար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է պայմանագիր կնքել Աբխազիայի հետ՝ աբխազական զինված ուժերի արդիականացման ծախսերը ֆինանսավորելու վերաբերյալ: Թե կոնկրետ որքան գումար է ՌԴ-ն հատկացնելու, չի նշվում: Այս մասին գրում է kommersant-ը։
Նշվում է, որ սեպտեմբերի 13-ին Ռուսաստանի կառավարությունը հաստատեց Աբխազիայի զինված ուժերի արդիականացման մասին համաձայնագրի նախագիծը: Մասնավորապես, գումարներն ուղղվելու են ռազմական հրամանատարության ստանդարտների փուլային միասնականացմանը, նյութական և տեխնիկական աջակցությանը և սոցիալական վճարների տրամադրմանը:
Հիշեցնենք, որ 2018-ի դեկտեմբերին Աբխազիայի խորհրդարանը 9,75 միլիարդ ռուբլու բյուջե էր ընդունել, որից 4,4 միլիարդ ռուբլին ֆինանսավորում էր Ռուսաստանի Դաշնության կողմից՝ օգնության շրջանակներում:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան