WCIT 2019 Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի տոմսերը կարելի է ձեռք բերել all.me ցանցի թվային արժույթի՝ ME թոքենի միջոցով
WCIT 2019-ը, որին կմասնակցեն ավելի քան 2500 պատվիրակներ մոտ 70 երկրներից, տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 6-ից 9-ը:
Տոմսերը կարելի է ձեռք բերել WCIT կայքում , ինչպես նաև meMarket-ում, որն
առաջարկում է 25% հատուկ զեղչ:
Օտարերկրյա մասնակիցների համար տոմսերի ստանդարտ գինը կազմում է 695 դոլար և 495 դոլար ՝ ՀՀ բնակիչների համար: Եթե դուք արդեն all.me օգտատեր եք, բացեք հավելվածը և գտեք WCIT- ի պաշտոնական էջը: Այստեղ կտեսնեք տոմսեր, որոնք կարելի է գնել meMarket բաժնում: Սեղմեք տոմսի վրա, այնուհետև `«գնել»-ու վրա: Գնման մանրամասները պարզելու համար վաճառողը կկապվի ձեզ հետ:
Սա առաջին անգամ չէ, երբ համերգների և միջոցառումների տոմսերը վաճառվում են meMarket-ի միջոցով: «A’Studio» խմբի և երգիչ Արման Հովհաննիսյանի համերգների տոմսերը նախկինում ձեռք բերվել և վաճառվել են ME token-ի միջոցով:
ME Token-ը, որը գործում է ինչպես all.me թվային ցանցի ներսում, այնպես էլ դրանից դուրս, գրանցվել է 2019 թվականի փետրվարի 11-ին CoinAll կրիպտոբորսայում, եւ կանխատեսվող արժեքը կազմել է 0,014 դոլար: ME թոքենի արժեքը թողարկման պահից աճել է ավելի քան 1400 տոկոսով:
all.me-ն թվային էկոհամակարգ է, որը բաղկացած է սոցիալական ցանցից (meNetwork), առևտրային հարթակից (meMarket) եւ վճարային համակարգից (mePay): Յուրօրինակ բիզնես մոդելն օգտատերերին թույլ է տալիս հաղորդակցվել միմյանց հետ, կարդալ հետաքրքիր նյութեր եւ վարձատրվել meNetwork-ի արժույթի միջոցով: Պլատֆորմը գովազդային եկամուտների 50%-ը կիսում է օգտատերերի հետ:
Նշենք, որ տոմսերի ձեռքբերումը, որի արժեքը որոշվել է դրամով, իրականացվել է МЕ թվային ակտիվի հետ փոխանակումով ` հավաստացնելով իր սեփականատերերի իրավունքները all.me հարթակի ծառայություններում:
Ներբեռնեք all.me այսօր App Store և Google Play հարթակներում:WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովը՝ աշխարհի ամենահին և ազդեցիկ ՏՀՏ իրադարձություններից մեկը, այս տարի կանցկացվի Երևանում հոկտեմբերի 6-9-ը:
Եռօրյա կոնգրեսին կմասնակցեն ավելի քան 2500 մասնակիցներ աշխարհի շուրջ 70
երկրներից ՝ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ղեկավարներ, գործադիր տնօրեններ և ներդրողներ, քաղաքական գործիչներ և պետական պաշտոնյաներ, գիտնականներ և տեխնոլոգներ: Այս տարի «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։
Հետևեք մեզ all.me հարթակում։
Հարակից հրապարակումներ`
- all.me թվային հարթակը՝ WCIT 2019 հատուկ գործընկեր
- Արման Հովհաննիսյանի համերգի տոմսերը գնել են all.me-ի առևտրային հարթակից՝ ME թոքենի միջոցով
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին