Նոր պարային զույգ՝ գեղասահքի Հայաստանի թիմում
Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան պատանեկան հավաքականում ընդգրկել է նոր պարային զույգ։ Էդվարդ Տեր-Գազարյանն այսուհետ հանդես կգա Ալինա Մեֆեդովայի հետ։ Այդ նպատակով Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան պայմանավորվածություն է ձեռք բերել Ալեքսանդր Ժուլինի ակադեմիայի հետ՝ մարզելու նորաստեղծ զույգին։
ՀԱՕԿ լրատվականից հայտնում են, որ զույգի գլխավոր մարզիչն է Ալեքսանդր Ժուլինը: Մարզչական անձնակազմում են նաև Պետր Դուրնևը, Ալեքսեյ Սիտնիկովը, Ջուլիա Զլոբինան:
Զույգի ցուցադրական ելույթին հնարավոր կլինի հետևել Երևանի գեղասահքի և հոկեյի դպրոցում անցկացվող ամանորյա միջոցառման ժամանակ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան