Քոչարյանի աջակիցներն անժամկետ նստացույց են իրականացնում
«Երրորդ օրն է, ինչ Նախագահ Քոչարյանի աջակիցները հայտարարել են անժամկետ նստացույց՝ առաջին ատյանի դատարանի ապօրինի որոշման հետ կապված»,-գրել է մասնակիցներից Արամ Մանուկյանը:
Նա նաև նստացույցի մասնակիցների լուսանկար է հրապարակել ու ավելացրել.
«Մենք վերահաստատում ենք մեր պայքարի շարունակականությունը և կիրառելու ենք օրենքով մեզ հասանելի գործիքակազմերը՝ մեր երկրում արդարադատությունը վերականգնելու համար:
Կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող գործընթացները ներառում են ոչ միայն իրավաքաղաքական դրսևորումներ, այլև անմիջականորեն փոխկապակցված են մեր պետականության պահպանման հետ:
Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ քաղաքացիներին՝ պայքարին միանալու և սատարելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հայտարարել են անժամկետ նստացույց
- Լևոն Քոչարյանն այցելել է նստացույց անողներին
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նստացույց են անում