Ադրբեջանը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:
Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ՊԲ-ն։
ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել: Հավելենք նաև, որ դիվերսիոն ներթափանցման փորձի որոշ դրվագներ արձանագրվել են ՊԲ տեսանկարահանող սարքերի կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Բաբայան. Դիվերսանտներին Բաքվին հանձնելը սարսափելի հետևանքներ է առաջացնելու
- Ադրբեջանը ցանկանում է հայ գերիներին փոխանակել ադրբեջանցի դիվերսանտների հետ
- Ադրբեջանը ցանկացել է Լապշինին փոխանակել ցմահ դատապարտված դիվերսանտներով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան