Ադրբեջանական կողմը հրապարակել է դիվերսիոն փորձի ժամանակ սպանվածի անունը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ սպանվածը Աբդուլռախմանով Ռամին Շովքեթ օղլուն է։ Զինծառայողի անունը հրապարակում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հերքել է դիվերսիոն փորձ կատարելու մասին տեղեկությունները՝ նշելով, որ զինվորը մոլորվել է։
Մահացածի դին դուրս հանելու համար ադրբեջանական կողմը դիմել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին։
Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել: Դիվերսիոն ներթափանցման փորձի որոշ դրվագներ արձանագրվել են ՊԲ տեսանկարահանող սարքերի կողմից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին