Փորձագետ. Այվազովսկու կտավները չէին կարող գտնվել Ղրիմի մոտ խորտակված նավում
Հայազգի հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավները չէին կարող գտնվել «Գեներալ Կոցեբու» շոգենավում, որը խորտակվել է ավելի քան 100 տարի առաջ Ղրիմի ափերի մոտ։ ՏԱՍՍ-ին այս մասին հայտնել է Այվազովսկու անվան Թեոդոսիայի պատկերասրահի տնօրեն Տատյանա Գայդուկը։
Ավելի վաղ «Նեպտուն» սուզանավի ստորջրյա արշավախումբը հայտնել էր, որ 1895 թվականին խորտակված շոգենավում հայտնաբերել են ավելի քան 10 կտավի մնացորդներ, այդ թվում նաև Այվազովսկու։ Դրանք 40 մետր խորության վրա են:
«Մենք կարծում ենք, որ դրանք նավում չեն եղել»,- ասել է Գայդուկը։
Նա պարզաբանել է, որ ենթադրությունները հիմնված են Այվազովսկու կյանքի և գործունեության վրա։
Գայդուկն ասել է, որ Այվազովսկու կտավները չէին կարող գտնվել նավի վրա. նա ճանապարհորդել է 1896 թվականին, երբ նկարում էր կտավ շատ կարևոր մարդկանց համար։
«Դուք կարծում եք, որ նա ճանապարհորդում էր նավով և նկարնե՞ր էր նվիրում։ Նա արդեն շատ բարձր կարգի մարդ էր, նրան չէր կարող ազատորեն դիմել նույնիսկ նավապետը։ Նրան նկարներ էին պատվիրում նույնիսկ միապետները։ Ինչո՞ւ պետք է թողներ ինչ-որ բան»,- ասել է պատկերասրահի տնօրենը։
Բացի այդ, նրա խոսքով, ծովանկարիչը չի նկարել ճանապարհորդության ընթացքում, այլ աշխատել է Եգիպտոս ժամանելուն պես։
Ղրիմի մշակույթի նախարարությունը նույնպես կասկածներ է հայտնել, որ «Գեներալ Կոցեբու» շոգենավում գտնվածները Այվազովսկու կտավներն են։
«Ամեն ինչ հնարավոր է մեր կյանքում, բայց կարծում եմ, որ նավում նման նկարներ չեն եղել»,- ասել է նախարարը։
Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես: Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»: Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Նրա՝ որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ է բացել դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։ Ստեղծել է 6000-ից ավելի կտավ, հիմնականում ծովանկարներ: Նա չի անտեսել նաև հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան: Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։ Հ.Այվազովսկին վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացու խոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն ։
Հարակից հրապարակումներ`
- Սիմֆերոպոլի օդանավակայանում բացվել է Այվազովսկու 202-ամյակին նվիրված ցուցահանդես
- Կրոնշտադտի թանգարանում բացված ցուցահանդեսում ներկայացված են Այվազովսկու հազվագյուտ կտավներ
- Այվազովսկու՝ մասնավոր հավաքածուներից կտավները մեկ ցուցահանդեսում
- Այվազովսկու անվան օդանավակայանում ուղևորներին անակնկալներ են սպասվելու
- Ղրիմում կվերանորոգվի Այվազովսկու անվան պատկերասրահը
- Ղրիմում շոգենավի հետ միասին խորտակվել են Այվազովսկու կտավները
- Այվազովսկու կտավը՝ Sotheby's-ի թոփ-լոտերից
- Ոչ միայն հայ, նաև արտասահմանցի մասնագետներն են նշում Այվազովսու հայկական ծագումը. ՀԱՊ գրաֆիկայի բաժնի վարիչ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան