Արաբագետ. Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Իսրայելում
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Իսրայելում: Առաջատար թեկանծուները երկուսն են՝ գործող վարչապետ վարչապետ Նեթանյահուն և ընդդիմության առաջնորդ Բենի Գանցը: Նման կարծիք է հայտնել արաբագետ Արմեն Պետրոսյանը։
Նա գրել է.
«Նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցություններից հետո 2 թեկնածուներն էլ ստացել են գրեթե հավասար քաղաքական ուժերի աջակցությունը՝ Նեթանյահուն՝ 55 ձայնով 2 մանդատի առավելություն ունի Գանցի նկատմամբ:
Մինչդեռ ինչն է հետաքրքիր՝ երկուսն էլ խուսափում են առաջինը կառավարություն ստանձնելու իրավասությունից՝ այն համոզմամբ, որ առաջնային ժամկետից հետո՝ մոտ 42 օր, ավելի հեշտ կլինի բանակցություններ վարելը, քանի որ քաղաքական ուժերից որևէ մեկը կխուսափի երկիրը 1 տարվա ընթացքում արդեն երրորդ ընտրություններին տանելու պատասխանատվությունից:
Հ.Գ. Հարկ է հիշեցնել, որ ստեղծված իրավիճակի գլխավոր մեղավորը 8 մանդատ ունեցող նախկին ՊՆ Ավիգդոր Լիբերմանն է, որի կուսակցությունը չի պաշտպանել թեկնածուներից որևէ մեկին»։
Հարակից հրապարակումներ`
- Արաբական կուսակցությունները պաշտպանում են Գանցի թեկնածությանը Իսրայելի վարչապետի պաշտոնում
- Կարծես՝ մոտ է Իսրայելի ամենաերկարակյաց վարչապետին «գահընկեց անելու» պահը. Արմեն Պետրոսյան