Արաբական կուսակցությունները պաշտպանում են Գանցի թեկնածությանը Իսրայելի վարչապետի պաշտոնում
Իսրայելի խորհրդարանում «Միացյալ Արաբական ցուցակների» պատգամավորները վարչապետի պաշտոնում աջակցում են «Կահոլ-Լավան» դաշինքի առաջնորդ Բեննի Գանցի առաջադրմանը։ Այս մասին գրում է euronews-ը։
«Միացյալ Արաբական ցուցակներ» դաշինքը սեպտեմբերի 17-ի ընտրությունների արդյունքներով Քնեսեթի երրորդ խոշոր խմբակցությունն է, և այժմ Գանցն ավելի շատ կողմնակիցներ ունի Քնեսեթում, քան Բենյամին Նեթանյահուն, ով կառավարությունը ղեկավարում էր ավելի քան մեկ տասնամյակ:
«Միացյալ Արաբական ցուցակ» դաշինքը կայացրել է պատմական որոշում՝ վերջ տալու Նեթանյահուի դարաշրջանին:
Պաշտպանության նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանը կարող էր որոշել կառավարության ճակատագիրը, բայց նախագահ Ռիվլինի հետ խորհրդակցության ընթացքում հայտարարել է, որ ինքը չի աջակցի ոչ Գանցին, ոչ էլ Նեթանյահուին:
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելի ընդդիմադիր Բեննի Գանցը մերժել է Նեթանյահուի՝ կառավարություն կազմելու առաջարկը
- Նեթանյահուն ընդդիմադիր Բեննի Գանցին կոչ է անում լայն կառավարություն կազմել
- Իսրայելում կայացած կրկնակի ընտրությունների արդյունքներով Նեթանյահուն չի կարողանում մեծամասնություն ապահովել