«Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ» ՓԲԸ-ն «Moody's»-ի կողմից ստացել է առաջին կորպորատիվ վարկանիշը Հայաստանում
«Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ» ՓԲ ընկերությունը ՀՀ պատմության մեջ առաջին կորպորատիվ ընկերությունն է, որը ստացել և հրապարակում է միջազգային վարկանիշ: Վարկանիշը տրամադրվել է Moody's Investors Service (“Moody's”) ռեյտինգային ընկերության կողմից:
Ընկերության մամլո ծառայության փոխանցմամբ, գնահատականը տրվել է անկախ երկրի կարգավիճակից, այսինքն, հաշվի է առնվել միայն ընկերության դիրքը և գործունեության ցուցանիշները համաշխարհային հարթակում: «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությանը շնորհվել է B2 ստաբիլ կանխատեսմամբ վարկանիշ:
Հատկանշական է, որ B2 ստաբիլ կանխատեսմամբ վարկանիշը հավասար և բարձր է այնպիսի միջազգային հանքարդյունաբերող ընկերությունների վարկանիշներից ինչպիսիքն են` բրիտանական «First Quantum Minerals»-ը և «Petropavlovsk plc»–ը, կանադական «Eldorado Gold Corporation»-ը և «Taseko Mines Limited»-ը, ամերիկյան «HudBay Minerals. Inc»-ը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին