Բարի գալուստ պատժիչ Հայաստան. Էլինար Վարդանյան
Դատարանների երկու որոշումներով փաստվեց այն, ինչի մասին մենք նախօրոք զգուշացրել էինք՝ Հայաստանը պաշտոնապես մտավ պատժիչ ռեպրեսիաների փուլ։
Ես կոչ եմ անում տարբեր շրջանակներին՝ դադարեցնել դատավոր Աննա Դանիբեկյանին կամ դատավոր Արմեն Դանիելյանին կամ այլ դատավորների թիրախ դարձնելը։ Հիմա դա չէ հիմնաքարային խնդիրը։ Այդ դատավորները, քննիչները և այլոք ավելի ուշ կպատմեն, թե ինչ ճնշումներ են եղել իրենց վրա, ովքեր և ինչպես են ճնշել, մենք կիմանանք նաև նրանց անունները, ովքեր հրաժարվել են անօրինական հրահանգներ կատարել և այլն։
Սրանք ավելի ուշ, այնպես ինչպես ենթադրվում է, որ հետագայում կլինի մայիսի 20-ի գործ՝ դատարանների շրջափակման, կլինի սեպտեմբերի 16-ի գործ՝ ՍԴ-ի վրա բացահայտ ճնշումերի գործ՝ սահմանադրական կարգի տապալման երանգներով, կլինի սեպտեմբերի 17-ի գործ՝ ՍԴ որոշումը անտեսելով դատարանի որոշում և այլն։ Այս ամենը՝ որոշ ժամանակ անց։
Բայց այսօր սա չէ ամենակարևորը, ամենահրատապը։ Եվ իմ ահազանգը դրա մասին չէ։ Իմ ահազանգն այն մասին է, որ Հայաստանը պաշտոնապես մտել է պատժիչ, ռեպրեսիաների փուլ։ Սա ունի իր հստակ կանոնները, միջազգային և ռեգիոնալ ողբերգական փորձը։ Հիշեք, Հայաստանում՝ այլևս ոչ ոք չի կարող հանգիստ լինել՝ ոչ մեծահարուստները, ոչ պայմանավորվածները, ոչ սկզբունքայինները, ոչ ճկվողները, ոչ նախկինները, ոչ ներկաները, ոչ ամենամտերիմները. սա է այս փուլի խաղի կանոնը։
Եվ սա ոչ թե նշանակում է, որ բոլորը դառնում են հավասար օրենքի առաջ, այլ հակառակը՝ բոլորը դառնում են անպաշտպան իրավական կամայականությունների առաջ։
Ցավում եմ, որ սա դարձավ Հայաստանի նոր բրենդը և պետության նոր ամենասուր մարտահրավերը։
Էլինար Վարդանյան
«Իմ ձայնը» նախագիծ
Շարունակելի
Հարակից հրապարակումներ`
- Էլինար Վարդանյան. Դատախազությունն ընկնում է ծուղակը
- Էլինար Վարդանյան.Վիճակը բարդանում է. անհրաժեշտ են նոր մեխանիզմներ
- Էլինար Վարդանյան. ՍԴ-ն կայացրեց որոշում և ՍԴ որոշումը պարտադիր է պետական կառույցների համար
- Մի փոքր խումբ, ինչ-որ փակ սենյակում որոշումներ է կայացնում. Էլինար Վարդանյան
- Հստակ քայլեր՝ կցորդ դատական համակարգ ունենալու ուղղությամբ. Էլինար Վարդանյան
- Փուլերը դառնում են ավելի վտանգավոր. Էլինար Վարդանյան
- Չի կարելի լռել, համակերպվել, չտեսնելու տալ. Էլինար Վարդանյան
- Սահմանադրական ճգնաժամի մասին դատողությունները անհիմն են և հորինված. Էլինար Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին